05 08 24 Սևան քաղաքում շարունակվում են Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգման աշխատանքները:

Описание к видео 05 08 24 Սևան քաղաքում շարունակվում են Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգման աշխատանքները:

Սևան քաղաքում շարունակվում են Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգման աշխատանքները, որն իրականացվում է «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: Այս փուլում ներառված են նաև Մյասնիկյան, Նալբանդյան փողոցները: Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ Նալբանդյան փողոցում օրեր առաջ է մեկնարկել Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածների հիմնանորոգումը, որն ընդգրկում է 14602քմ: Փողոցի երկու հատվածների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 144.531.600 դրամ՝ համայնքային 50 տոկոս համաֆինանսավորմամբ: Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ: Շինարարական աշխատանքների կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգմանը զուգահեռ իրականացվում է Սևան քաղաքի կենսունակության ավարտին մոտեցող ծառերի՝ արժեքավոր ծառատեսակներով փոխարինման գործընթացը: Հիշեցնենք, որ Սևանի համայնքապետարանի կողմից քաղաքի Նաիրյան փողոցում իրականացված ծառերի գույքագրման և մշտադիտարկման արդյունքների հիման վրա համայնքը դիմել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ մասնագիտական աջակցություն և եզրակացություն տրամադրելու համար: Հունիս ամսին տրվել է համապատասխան եզրակացություն, համաձայն որի՝ Սևան քաղաքի մոտ 2.5կմ երկարություն ունեցող Նաիրյան փողոցում գտնվող գերհասուն, կենսունակության ավարտին մոտ, սաղարթ չունեցող բալզամային բարդիները ենթակա են հատման և փոխարինման:
Հանձնաժողովը առաջարկել է առկա բալզամային բարդիները հատված առ հատված, փուլային տարբերակով հատել և փոխարինել Սևան համայնքի բնակլիմայական պայմաններին հարմարված այլ ծառատեսակներով՝ թխկի, կաղնի, ակացիա, արոսենի և այլն: Ծառերի հատումն իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որին հաջորդելու են նոր ծառատեսակներով փոխարինման աշխատանքները: Համայնքապետարանը հայտարարել է մրցույթ, որի արդյունքում շահած կազմակերպության կողմից կիրականացվեն նոր ծառատեսակների տեղադրման աշխատանքները: Արդյունքում քաղաքի Նաիրյան փողոցը կունենա ուրույն դիմագիծ՝ ապահովելով ներկայանալի տեսք, հարմարավետություն, Սևանի բնակլիմայական պայմաններին բնորոշ ծառերի առկայություն:

Комментарии

Информация по комментариям в разработке