Boheme / Վահե Քոչար - «Բեմի եզրին»

Описание к видео Boheme / Վահե Քոչար - «Բեմի եզրին»

‪@bohemeproduction‬
Lyrics:
Բեմի եզրին
Բեմի եզրին կանգնած եմ,
Փոքրիկ ճրագը անկյունում
Իմ հոգու մութն է թաքցնում,
Ես քեզանով տարված եմ,
Ես քեզանով հարբած եմ,
Ես քո ցավերն եմ անիծում։
Կյանքն իմ թատրոն կախարդական
Լցվեց սիրով քո մոգական,
Ինձ տուր մի դեր, որ ես խաղամ։
Ես քեզանով տարված եմ,
Ես քեզանով հարբած եմ
Եվ մեր նոր երգն եմ հորինում։

Կրկ․
Տուր ինձ նոր կյանք, նոր սեր
Եվ ես կգամ,
Դարձիր իմաստն իմ օրերի,
Տուր ինձ նոր կյանք, նոր սեր,
Որ ես մնամ,
Դառնամ իմաստը օրերիդ։

Բեմի եզրին կանգնած եմ,
Փոքրիկ ճրագը անկյունում
Շուրթերիդ դողն է նշմարում,
Ես քեզանով տարված եմ,
Ես քեզանով հարբած եմ,
Ես դեռ սիրով եմ քո ապրում։
Կյանքն իմ թատրոն կախարդական
Լցվեց սիրով քո մոգական,
Ինձ տուր մի դեր, որ ես խաղամ։
Ես քեզանով տարված եմ,
Ես քեզանով հարբած եմ
Եվ մեր նոր երգն եմ հորինել։

Կրկ․
Տուր ինձ նոր կյանք, նոր սեր
Եվ ես կգամ,
Դարձիր իմաստն իմ օրերի,
Տուր ինձ նոր կյանք, նոր սեր,
Որ ես մնամ,
Դառնամ իմաստը օրերիդ։

Բեմի եզրին կանգնած եմ,
Բեմի եզրից կառչած եմ
Եվ այս բեմում արդեն....Չկամ։

______________________
FOLLOW

Facebook:   / bohemeproduction  
Instagram:   / bohem_production  
_______________________

Комментарии

Информация по комментариям в разработке