Լավաշթխիկ - հացթխիկ Օշականում

Описание к видео Լավաշթխիկ - հացթխիկ Օշականում

Հայտնի է, որ լոշը (լավաշը), գոյություն ունի անհիշելի ժամանակներից: Ըստ Հ. Աճառյանի` լոշը (լօշ) բարակ թերթանման հացն է, և «գործածական է լօշ և լավաշ ձևերով, որոնցից ավելի նախնականն է լաւաշ»:
Արևելքում լավաշի տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ հայերի հացը հաճելի համ ուներ, դյուրամարս էր և կարելի էր երկար պահել:
Պարսկերենում (հիմնականում Թեհրանի բարբառով) լավաշը կոչվում է nuni armani, այսինքն` հայկական հաց: Օգտագործվում է նաև հայկական անվանումը` լավաշ: Քրդերն անվանում են լևաշ, վրացիները` լավաշի (լավաշ հաց), Կազանի թաթարները` լավաշ։
Բոլոր տեսակի հացերը թխել են թոնիրներում, որն առաջացել է պարզագույն կրակատեղից: Կերակուր եփելու համար սկզբում կրակն ուղղակի հողե հատակում փորված փոսի կամ էլ կավե կճուճի մեջ են բորբոքել: Վառելիք են ծառայել փայտածուխը, ճյուղերը և աթարը: Կրակի վրա դրվել է թրծած ուռուցիկ կամ եփելու կճուճը, հետո այս միջոցը կատարելագործվել, հարմարեցվել է նաև լավաշ թխելուն:

Ըստ մի հին ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

Комментарии

Информация по комментариям в разработке