Լուսինե Աղաբեկյան և Սևակ Ամրոյան _Դու ինչպես մի աստղ

Описание к видео Լուսինե Աղաբեկյան և Սևակ Ամրոյան _Դու ինչպես մի աստղ

Խոսք` Գ. Բանդուրյանի
Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Ինչ-որ մի լույս ցոլցլաց երազիս մութ խորքում,
Զարթնեց մի այրող կարոտ իմ հոգում:
Վեր թռա ես գիշերվա կեսին,
Դու եկար ինչպես տեսիլ:

Ինձ փարվեցիր զղջումով ու իջար դու ծնկի,
Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի:
Սիրտդ լի էր զղջումով մի լուռ,
Ինձ տվիր անուշ մրմուռ:

Քեզ գրկեցի ներումով ու համբույր բաշխեցի,
Բայց դու մի աստղի նման մարեցիր,
Եվ ընկար ցած երկնքից սիրուս,
Ինձ թողած ինչ-որ մի հույս...

Комментарии

Информация по комментариям в разработке