Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ.ե՞րբ և ո՞ւմ դիմել«Ռադիոառողջարան»

Описание к видео Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ.ե՞րբ և ո՞ւմ դիմել«Ռադիոառողջարան»

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն առաջանում է, որպես մնացորդային կամ երկարաձգված հակազդում՝ տրավմատիկ, սթրեսային իրադարձությանը կամ իրավիճակին։
Այն կարող է զարգանալ պատերազմական և ահաբեկչական գործողությունների մասնակից և ականատես, աղետներից տուժած, դժբախտ պատահարների մասնակից կամ ականատես, ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված անձանց մոտ։
Խնդրին բնորոշ առանձնահատկություններից են տրավմայի շարունակական վերապրումը՝ կպչուն հիշողությունների, մղձավանջների տեսքով, հարազատներից և ազգականներից օտարացվածությունը:
Նշված ախտանշանների հետ մեկտեղ, դրսևորվում են նաև տագնապ և դեպրեսիա, ինքնավնասման և ինքնասպանության մտքեր, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահում։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մասին առավել մանրամասն զրուցել ենք «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»-ի գիտական ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգեբույժ, Բ.Գ.Դ, Սամվել Սուքիասյանի հետ:

Комментарии

Информация по комментариям в разработке