Քանի՞ հայ է ասել՝ ուզում եմ թուրքի ոտքի տակ ճիճվի պես ապրել, որ Փաշինյանը խոսում է ժողովրդի անունից

Описание к видео Քանի՞ հայ է ասել՝ ուզում եմ թուրքի ոտքի տակ ճիճվի պես ապրել, որ Փաշինյանը խոսում է ժողովրդի անունից

Փաշինյանը գնացել, հարցրե՞լ է որևէ հայ մարդու՝ ի՞նչ է իրական հայրենիքը ու Հայաստանը, որ ասում է՝ ժողովրդի պահանջն է իրական հայրենիք ունենալը։ Իր պատկերացրած իրական Հայաստանը անասնաֆերման է, որտեղ գոհ են այն կենդանիները, ում փորը կուշտ է, նման կենդանիներ քիչ կան։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Իրենց ուզածները վերագրում են ժողովրդին ու ժողովրդավար ներկայանալու նպատակով ասում՝ ժողովուրդն է ասել, կարո՞ղ է ցույց տալ ժողովրդից քա՞նիսն է նման միտք արտահայտել, որ ուզում է իրական Հայաստանում ապրել։ Քա՞նի հայ է ասել՝ համաձայն եմ թուրքի ոտքի տակ ճիճվի պես տրորված ապրել, նման մարդ չկա, հայ ժողովուրդը նյութականացված չէ, այդ գաղափարները սնանկ են և ընդդիմադիր շարժումը դա ցույց տվեց»,- ընդգծեց գրականագետը։
Ինչ վերաբերում է ԵՄ-ին միանալու հայտ ներկայացնելուն, գրականագետը նշեց, որ մեր մեծերից Ռուբեն Սևակը ԵՄ-ի բնութագիրը արդեն տվել է․ «ԵՄ-ն մեզ աճուրդի է հանել, որքան մոտենան մեզ, այնքան մեր գոյությունը վտանգված կլինի։ ԵՄ-ին ավելի ձեռնտու է «Ադրբեջան քարդաշ» ունենալը, քան հայ գործընկեր»։
#ՍերժՍրապիոնյան#Հարցազրույց#ԻրականևպատմականՀայաստան#ԵՄ-ինանդամակցելուհայտ
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։


24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке