Երևանի տարեդարձը․ գառան դմակով ուտեստի, ձկնային ուտեստների, խորովածի պատրաստում | Համի ուժը 03 / 0 2

Описание к видео Երևանի տարեդարձը․ գառան դմակով ուտեստի, ձկնային ուտեստների, խորովածի պատրաստում | Համի ուժը 03 / 0 2

Երևանի տարեդարձը․ գառան դմակով ուտեստի, ձկնային ուտեստների, խորովածի պատրաստում | Համի ուժը 03 / 0 2

Այսօր միասին տոնում ենք մեր բոլորի սիրելի մայրաքաղաք Երևանի տարեդարձը։ Մեր #Երևան ը թեև փոքր է չափսերով, բայց մեծ սիրտ ունի և իրարից տարբեր, բազմազան ու բազմահամ խոհանոց, որով հպարտորեն կարող է ներկայանալ աշխարհի գաստրոնոմիական քարտեզին՝ դառնալով մեծ հետաքրքրություն օտարերկրյա զբոսաշրջիկների և, ինչու ոչ, մեր հայրենակիցների համար։ Փոխվում են ժամանակները, սերունդները, բայց Երևանի հանդեպ սերը մնում է անփոփոխ․ մեկ անգամ նրա իրական ոգին զգացած մարդը առհավետ սիրահար կմնա։

Երևանի տոնակատարություններից անմասն չի մնում ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը, ով մեզ համար պատրաստում է գառան դմակով ուտեստ։ Այնուհետև ուղևորվում ենք կապուտակ #Սևան ի ափ՝ մասնակցելու ձկան համտեսի օրվան։ Երաժշտական փառատոնի հաճելի հնչյունների ներքո պատրաստում ենք 3 տեսակի ձկնային ուտեստ, այդ թվում՝ ձկան խորոված և «ջրահարս»։ Դրանից հետո կուղևորվենք Ախթալա՝ մասնակցելու խորովածի համահայկական փառատոնին և բացահայտելու խորովածի պատրաստման ամենատարբեր գաղտնիքները։

Դե, բարի դիտում:
________________________________________
Ես փորձում եմ պատմել իմ կյանքի պատմությունները, ներկայացնել իմ զգացողությունները սոցիալական, մշակութային և այլ երևույթների մասին։ Հատկապես շատ եմ սիրում կիսել տարբեր ուտելիք ների ու համերի մասին իմ դիտարկումները, որով նորովի բացահայտեցի Հայաստանը։ Լավագույն զրույցները տեղի են ունենում հենց համով սեղանների շուրջ։ Սա դարձավ նպատակը շրջելու Հայաստանով և աշխարհով մեկ, հավաքել տարբեր հայկական համերը, խնամքով արձանագրել ու ամրագրել աշխարհի գաստրոնոմիական քարտեզի վրա` նշելով Հայաստանը։

#Նազենի Հովհաննիսյան:
Facebook |   / nazenihovhannisyanofficial  
Instagram |   / nazenihovhannis.  .
Telegram | https://t.me/nazenhovhannisyan
Tiktok |   / nazeniofficia.  .
Համագործակցության համար զանգահարել /մենեջեր +37493452198 Lusine D.

Комментарии

Информация по комментариям в разработке