Ինտերնետ / INTERNET / Գոռ Մեխակյան 25.03.17

Описание к видео Ինտերնետ / INTERNET / Գոռ Մեխակյան 25.03.17

Word Of Life Moscow HAYER.

Այս շաբաթ ծառայությունն անցկացրեց մեր եկեղեցու հովիվ Գոռ Մեխակյանը: Նա խոսեց 21-րդ դարի կարեւորագույն խնդիրներից մեկի` ինտերնետ կախվածության մասին: Ինտերնետ թարգմանաբար նշանակում է համաշխարհային ցանց: Իրոք, դա մի ցանց է, որի մեջ մեզ փորձում է խճճել սատանան: Համացանցը հաճախ այնպես կարող է մեզ կլանել, որ մենք չնկատենք, թե ինչպես ենք ժամեր շարունակ անցկացնում այնտեղ, որովհետեւ համացանցում մարդը կտրվում է իրականությունից եւ կարող է լինել այն, ինչ կամենա: Դա մեր ժամանակաշրջանի ուժեղագույն հիպնոզն է: Հաճախ կարող են ընտանիքներ քանդվել, քանի որ մարդիկ իրենց կանանց եւ երեխաների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն «ամուսնանում» են ինտերնետի հետ: Այն սատանայի ուժեղագույն զենքերից է մարդկանց թմրեցնելու գործում:
Եթե ցանկանում ենք ապրել ոչ թե երեւակայական, այլ իրական կյանքով եւ իրականում վայելել այն բարիքները, ինչ Տերը ստեղծել է մեզ համար, պետք է գնահատենք մեր ժամանակը եւ անենք այն, ինչ Աստվածաշունչն է մեզ ասում:
Հիսուսը մեզ պատվիրեց արթուն լինել եւ աղոթել: Եկեք մեր ժամանակի լավագույնը տանք Աստծո խոսքին, աղոթքին, մեր ընտանիքներին եւ այն ամենին, ինչ բարի պտուղ կտա մեր կյանքում:
На этой неделе проповедовал пастор Гор Мехакян. Было очень важное слово, которое касается одной из главных проблем 21 века интернет зависимости. Слово "интернет" в переводе означает всемирная паутина. Действительно, это та паутина, где нас пытается запутать дьявол. Именно в интернете мы можем "провести" много часов подряд и не заметить, как пролетело время. Интернет - это самый сильный гипноз нашего века. Вместо общения с жёнами и детьми люди "женятся" на интернете и рушат свои семьи. Это главное оружие дьявола, чтобы ввести нас в "сонный" режим. Это действительно тот виртуальный мир, где человек может быть, кем угодно, забывая о реальности.
Если мы желаем жить реальной, а не воображаемой жизнью и на самом деле наслаждаться теми благами, которые Господь создал для нас, мы должны ценить свое время и делать то, что Библия нам завещает.
Иисус нас предупреждал бодрствовать и молиться. Давайте отдавать наше лучшее время Слову Божьему, молитве, нашим семьям и всему тому, что принесет добрый плод в нашей жизни.

Комментарии

Информация по комментариям в разработке