Արցախյան Պատերազմի 2 Մարգարեություններ Որ Իրականացան Օրերի Ընթացքում
44-օրյա Արցախյան պատերազմից մի շաբաթ առաջ Հայաստանում երկու երեխաներ տեսիլք տեսան: Այդ տեսլիքներում նրանց հայտնվում էր պատերազմի շուտափույթ ավարտի մասին, պատերազմի պատճառների մասին ու թէ ինչ պիտի անենք մենք հիմա: Այս մասին է ասօրվա հաղորդումը:
44-օրյա Արցախյան պատերազմն ավարտվեց այնպիսի պայմաններով, որ մենք դրանցով տարված, մոռացանք ուշադրություն դարձնել թէ ինչի մասին էինք խոսում միասին պատերազմի ավարտից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Գիտե՞ք, Ֆեյսբուքը մի հետաքրքիր միջոց ունի, որ կոչվում է Հիշողություն: Ամեն օր այն ցույց է տալիս թէ ինչ ես գրել դու քո Ֆեյսբուքյան էջին անցյալ տարիներին հենց այդ նույն օրը: Ու երբ որ մի քանի օր առաջ ես տեսա թէ ինչ եմ գրել իմ էջին անցյալ տարի Նոյեմբերի 5ին ու 6ին, պատերազմի ավարտից բառացիորեն 4-5 օր առաջ, այն ինձ շատ զարմացրեց ու խորը մտածելու առիթ տվեց: Դա կապված է բոլորիս հետ, դրա համար ես այն ցանկանում եմ այսօր կիսեմ ձեր հետ:
Ուրեմն 44-օրյա Արցախյան պատերազմի ավարտից 4 օր առաջ, Նոյեմբերի 5ին, սոցիալական ցանցերում ակտիվորեն պատմվում էր մի պատմություն ուր խոսվում էր թէ Տեր Հիսուսը հայտնվել է 9-ամյա մի տղայի և ասել, որ պատերազմը շուտով ավարտվելու է: Ես էլ այդ մասին իմ Ֆեյսբուքյան էջում գրեցի 2020 թվականի Նոյեմբերի 5ին ու գրեցի թէ ինչու էի հավատում այդ պատմությանը: Նախքան պատմությունը ձեզ պատմելը, ասեմ որ հավատում էի այդ պատմությանը, որովհետև դա սոսկ հրաշք չէր, որ լսեինք, զարմանայինք ու անցնեյինք էլի մեր մեղքով-լի կյանքերին: Հավատում էի, որովհետև այդ 9 տարեկան երեխայի բերանով խոսված պատգամը ուղղափառ էր, համաձայն մեր եկեղեցու Քրիստոնեական ուսուցմանն ու կոչ մեր ազգին: Անկախ այն բանից թէ այդ վկայությունն իրական էր թէ ոչ, պատգամը շատ ճշմարիտ էր: Ի՞նչ էր ասել Տեր Հիսուսը Դանիելի անունով 9-ամյա այդ տղային համաձայն վկայության: Հիմա ուժադիր լսեք: Ասել էր, «մի՛ վախեցիր, շուտով ավարտվելու է պատերազմը, որովհետև աղոթողները հիմա շատ են: Բայց միևնույն է, որքան շատ են աղոթում, էլի քիչ է, որովհետև դուք մեղքերով սևացրել եք ձեր սրտերը: Շատ եք մեղք գործում: Ձեր սև սրտերի պատճառով չարը ներխուժել է ձեր երկիր: Շատ աղոթեք մեղքերից ազատվելու համար: Ձգտեք մեղք չգործել: Շատ աղոթեք, ավելի շատ: Շուտով ավարտվելու է պատերազմը, բայց, երբ ավարտվի իմացեք, որ դա ԵՍ ԵՄ արել: Խնդրում եմ ձեզ, պատերազմից հետո էլի չմոռանաք իմ մասին: ԵՍ ձեզ կտամ սպիտակ սրտեր, մաքուր կպահեք ձեր սրտերը: Բոլորդ մեղավոր եք ու չար: Մաքրվեցեք: Ձեր երկիրը պատերազմից հետո կճանաչեն: Եվ իմացիր, տեսնու՞մ ես այս հրեշտակների թևերը.դրանցով նրանք հետևից, կողքից, առջևից պաշտպանում են ձեր զինվորներին»:
Հիշե՛ք, համաձայն այդ վկայության, Տեր Հիսուսը այդ երեխային այս պատգամը տվել էր պատերազմի ավարտից 4-5 օր առաջ և դուք այն կարող էք իմ ֆեյսբուքյան էջում կարդալ 2020 թվականի Նոյեմբերի 5ին՝ պատերազմի ավարտից չոր օր առաջ: Նախքան այդ պատմագը միասին դիտարկելը, ձեզ գրեմ թէ ինչ պատահեց երբ ես այն տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում:
Երբ ես 2020 թվականի Նոյեմբերի 5ին տպագրեցի այդ պատմագը, Նոյեմբերի 6ին, պատերազմի ավարտից 3 օր առաջ, ինձ գրեց մեր եկեղեցու քահանաներից մեկը, ում հարգում եմ որպես Քրիստոսին նվիրված մարդու, և ասաց որ իր 8 տարեկան տղային Աստված աղոթքի ժամանակ դրել էր գրեթէ նույն պատգամն ինչի մասին գրեցի նախորդ գրառման մեջ: Որ այս պատերազմը շուտով կավարտվի, երբ որ ավարտվի հիշենք որ Քրիստոսն է օգնել մեզ այն ավարտելու, որ զղջանք մեր մեղքերի համար, որ թէև մեր ազգի աղոթքները շատացել են, բայց դեռ էլի քիչ են ու ավելի հաճախ պետք է աղոթել, որ մեր սրտերը մաքրենք ամեն կեղտոտ մտքից ու գործից ու որ պատերազմից հետո Քրիստոսին չմոռանանք:
Տեսա՞ք ինչքան նման էին այդ երկու պատգամները: Այսպիսի պատմություններ երևի էլի կան, բայց դուք տեսա՞ք թէ ինչքան նման էին երկու պատգամները: Տեսա՞ք որ երկու պատգամներն էլ խոսվել էին 8-9 տարեկան երեխաների, հավանաբար հաշվի առնելով իրենց մանկական անմեղությունն ու պարզությունը: Նկատեցի՞ք, որ երկու պատգամների մեջ էլ ասվում էր պատերազմը շուտով ավարտվելու է: Եվ ահա այն ավարտվեց բառացիորեն 3-5 հետո, ավարտվեց շատ անսպասելի ու դրա հետևանքներով տարված մենք մոռացանք այս շատ-ուղղափառ պատգամների մասին որ հնարավոր է Տեր Հիսուսն ուղարկել էր մեր ազգին:
Ես չեմ կարող ասել թէ իրական են այս պատգամենրը թէ ոչ, բայց այս պատգամները շատ ուղղափառ են ու համահունչ Աստծո Խոսքին, նրանք իրականացան շատ կարճ ժամանակում՝ ընդամենը օրերի ընթացքում:
Քանի որ երկու պատգամների մեջ էլ Տերն ասում էր որ պատերազմը շուտով ավարտվելու է, եվ ինքն է այն ավարտողը, եվ քանի որ դա շատ արագ իրականացավ, եկեք հիմա, մեկ տարի անց ավելի լրջորեն նայենք այս ճշմարիտ Քրիստոնեական հորդորին, ու տեսնենք թէ էլ ինչ էր ասվել այդ երկու պատգմաներում, որպեսզի իմանանք թէ հիմ ինչ անենք ու ինչպես ապրենք: Եկեք նայենք մեր անցյալին ու սովորենք դրանից, որպեսզի իմանանք այսօր ում հավատանք և ինչից պինդ բռնվենք:
Информация по комментариям в разработке