Սատանայի Նոր Մեթոդը, Որի Մասին Զգուշացրեց Քրիստոսը

Описание к видео Սատանայի Նոր Մեթոդը, Որի Մասին Զգուշացրեց Քրիստոսը

Ձեզ հիմա ուզում եմ պատմել Սատանայի մի նոր մեթոդի մասին, որը շատ նման է ճշմարտությանը, որով նա մոլորեցնում է հատկապես Քրիստոնյաներին և այդ մասին հատուկ առակով զգուշացրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։

Մենք ապրում ենք մի ժամանակում, ուր մոլորությունը խառնվածը է ճշմարտությանը։ Ու մարդիկ հեշտությամբ ընունում են մոլորությունն ու սուտը, որովհետև դրանք գալիս են ճշմարտության տեսքով; Տեր Հիսուս Քրիստոսն այդ մասին զգուշացրեց 2000 տարի առաջ ու պատվիրեց արթուն մնալ, զգոն լինել, լավ իմանալ Աստծո Խոսքը, որպեսզի երբ թշնամին ձեզ մոտենա կեղծ մարդկանց տեսքով, դուք իմանաք, որ ձեզ փորձում եմ խաբել, ու չխաբնվեք։ Իսկ եթե դուք զգոն և ուշադիր չլինեք ձեր կյանքի, մտքերի, գործերի ու խոսքերի նկատմամբ, ապա ձեզ հեշտությամբ կխաբվեն, կմոլորեցնեն, ու հետո ձեզանից կվերցնեն ձեր թանկագին բաները։ Իսկ ձեզ էլ կխժռեն։

Մաթևոսի Ավետարանում Տեր Հիսուսը մի առակ պատմեց, ասելով, «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25 Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26 Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»։ 28 Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ 29 Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30 Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ’ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։

Որոմը մոլախոտի տեսակ է, որը շատ նման է ցորենին։ Այն դժվար է տարբերել ցորենի ու գարու հասկերից, և այն միայն աճում է ցորենի և գարու դաշտերում։ Սատնան սուտն էլ ձեզ բերում է ճշմարտության պես։ Եթե դուք Աստծո Խոսքը լավ չիմանաք, ձեզ հեշտությամբ կխաբեն։

Այդպիսին է սատանայի հնարքներից մեկը, որ նա միշտ սխալը խառնում է բուն ճշմարտությանը՝ այն զարդարելով ճշմարտության տարբեր երևույթներով, որպեսզի հեշտ լինի խաբել դյուրահավատներին։ Այդ պատճառով էլ Տերը թշնամու ցանածն անվանում է ոչ թե այլ սերմ, այլ որոմ, որը որոշ չափով ցորենի է նման։ Հետո ցույց է տալիս այն մեթոդը, որով սատանան իր որոմը ցանում է ձեր կյանքերի մեջ։ Նա դա անում է, երբ դուք հոգեպես քնած էք։ Երբ դուք կատակներով, անհոգությամբ, սիլի բիլի բաներով կորցնում էք ձեր զգոնություն, կորցնում էք ձեր հոգևոր արթնությունը։

Սբ․ Հովհաննես Ոսկեբերանն գրում է, որ Տերը այս փոքր թվացող վտանգով նաև սպառնում է, ոչ միայն սովորական մարդկանց, այլ նաև այն բոլոր աշխարհի և հոգևոր պետերին, ովքեր պատասխանատու են ժողովրդի հոգևոր խնամքի համար։ Որպեսզի նրանք չընկնեն ֆոտոսեսիանների ու անիմաստ բաների ետևից, այլ անդադար քարոզեն Ավետարանն ու ապաշխարություն մեր ազգին։

Նայեք, այս առակի մեջ, Քրիստոսը ցույց է տալիս, որ սուտը գալիս է ճշմարտությունից հետո, ինչի մասին վկայում է նաև կյանքի փորձը։ Փաստորեն, մարգարեներից հետո գալիս են սուտ մարգարեներ, առաքյալներից հետո՝ սուտ առաքյալներ, Քրիստոսից հետո՝ նեռ։ Քանի որ հիմա նա չի կարող առևանգել Քրիստոսի վրա արմատացած մարդուն, սպասում է, հենց նա կորցնի իր զգոնությունը, մոլորություն է ցանում այդ մարդու մտքերի մեջ։

Սա ուրիշ տեսակի խաբեություն է։ Հիշու՞մ էք Սերմանցանի առակի մեջ Տեր ցույց տվեց որ ճամփեզերքի վրա ընկած սերմերը չարը միանգամից կերավ։ Այնտեղ սատանան ակնթարթորեն գողացավ այն ինչ սերմանվել էր։ Նույնիսկ չթողեց որ արմատավորվի, քանի որ այդ մարդիկ լսում են Արքայության խոսքը ու չեն հասկանում։ Բայց Սատանան ունի մի այլ, ավելի խորամանկ մեթոդ՝ մարդկանց գայթակղելու համար։ Այն մարդկանց կյանքում, ովքեր արդեն ապրում են ճշմարտությամբ, նա սպասում է, հենց այդ մարդիկ մի քիչ թուլանում են, սկսում է ցանել մոլորության սերմերը, ու դրանք շատ նման են ճշմարտությանը։

Քրիստոսը սատանային անվանում են մարդկանց թշնամի, քանի որ նա վնասում է մարդկանց: Նա ցանկանում է վնասել մեզ, թեև իր այդ ցանկությունը չի եկել մեր դեմ թշնամությունից, այլ Աստծո դեմ թշնամությունից: Սա պարզ է դարձնում, որ Աստված մեզ ավելի շատ է սիրում, քան մենք ինքներս մեզ: Նայեք մյուս կողմից, թե որն է սատանայի չարությունը: Նա նախկինում չէր ցանում, քանի որ ոչնչացնելու բան չկար։ Բայց երբ ամեն ինչ արդեն ցանված է, նա նաև ցանում է, որպեսզի փչացնի այն, ինչը շատ աշխատուժ արժեցավ գյուղացուն։ Այ այդպիսի նենգ թշնամի է սատանան։ Սա ամբողջ առակի մեկնությունը չէ, որովեհտև շարունակությունն էլ կա, թէ ինչպես պետք է վարվել որոմների հետ։ Բայց այդ մասին թերևս մի այլ անգամ։ Իսկ այժմ գլխավոր միտքը, որ ուզում եմ թողնել ձեզ, այն է, որ ձեր հոգևոր զգոնություն մի կորցրեք։ Մի թուլացեք։ Պահեք Քրիստոսի պատվիրանները և միշտ հոգևոր ձևով արթնուն մնացեք։ Մի թուլացեք աղոթքից, մի թուլացեք բարի գործեր անելուց, մի թուլացեք ուտել խմելով ու անկապ անեկդոտներ պատմելով։ Ուշադրություն դարձրեք ձեր հագ ու կապին ու ձեր ու փոխաբերական իմաստով ասած, ձեր ոտքերի ու դոշերի միսը մի ցույց տվեք մարդկանց, հատկապես դուք աղջիկներ։ Հետևեք ձեր խոսքերին, հրաժարվեք հայհոյություն անելուց և մաքուր պահեք ձեր մտքերը։ Հենց մի քիչ թուլացաք, սատանան որոմ կցանի, ու դուք չէք իմանա։ Միշատ կարդացեք Աստվածաշունչն ու լսեք եկեղեցու հայրերի բացատրությունները։ Այդպիեսով դուք ավելի ապահով ու արթուն վիճակում կլինեք։

Комментарии

Информация по комментариям в разработке