Davit Amalyan. Ktak. Feat. Ruben Hakhverdyan. OFFICIAL. Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան: Կտակ:

Описание к видео Davit Amalyan. Ktak. Feat. Ruben Hakhverdyan. OFFICIAL. Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան: Կտակ:

Davit Amalyan Ktak. Feat. Ruben Haxverdyan. Music and lyrics by Davit Amalyan. Arrangement by Hayk Navasardyan, Mix by Aram Navasardyan .Recorded in ''H&A Records Studio'' Yerevan, Armenia. Dir. Vahe Hakhverdyan. Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան, Կտակ. Հեղինակ` Դավիթ Ամալյան. Գործիքավորումը` Հայկ Նավասարդյանի. Համադրումը` Արամ Նավասարդյանի. Ռեժիսոր` Վահե Հախվերդյան
ԿՏԱԿ
Հեղ.` Դավիթ Ամալյան
Խղճիս հորինած մեղքերի առաջ կլինեմ ներկա,
Մեղքից վախեցած մտքերիս առաջ` նորից բացակա,
Հետո կփակեմ սիրուց արբեցած իմ աչքերը թաց,
Կբացեմ միայն սրտիս գիշերվա հեքիաթի առաջ:

Կրկն.-
Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթքը չկա,
Հավատից թաքուն կեղծը տարածող սուտ կրոն չկա,
Փառքի կածանով մարդուն սատանի տուն տանող չկա,
Չարը անկեղծ է, բարին ` բարեպաշտ, սուտ սիրող չկա:

Հեքիաթիս բարի հերոսի առաջ կլինեմ ներկա,
Բարին գովերգող չարերի առաջ` նորից բացակա,
Սիրտս կպահեմ քծնող ցերեկվա մարդաշատ աղբից,
Իմ կնճռոտ հոգին կտամ գիշերվա հանդարտ հեքիաթիս:

Հեքիաթս` երազ, ես` մահկանացու, նորից արթնացա,
Ժամանակ կոչվող աղետի առաջ նորից խեղճացա,
Սակայն ինքս ինձ խափելու պահին եղա բացակա,
Խղճիս հորինած մեղքերի առաջ կլինեմ ներկա:

Կրկն.-
Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթքը չկա,
Հավատից թաքուն կեղծը տարածող սուտ կրոն չկա,
Փառքի կածանով մարդուն սատանի տուն տանող չկա,
Չարը անկեղծ է, բարին ` բարեպաշտ, սուտ սիրող չկա:

#Davit_Amalyan #Ruben_Hakhverdyan #Hayk_Navasardyan

Комментарии

Информация по комментариям в разработке