Ինչպես Վերացնել Վեճերն Ընտանիքում և Ուրախություն Բերել Ամուսիններին

Описание к видео Ինչպես Վերացնել Վեճերն Ընտանիքում և Ուրախություն Բերել Ամուսիններին

Եթե տղամարդն ու կինը ամուսնանում են երկրից երկինք ճանապարհորդությանն ուղեկից լինելու համար, ապա նրանց միությունը մեծ ուրախություն կբերի իրենց և ուրիշներին, գրում է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Շատ ընտանիքներում կռիվ, դավաճանություն ու անհաշտություն կա, որովհետև մարդիկ չգիտեն թէ ինչու են ամուսնացել իրար հետ: Եկեղեցի էլ ձևական են գնում, իբր թէ Աստծով ամուսնացան, ու ոչ մի օրհնություն էլ երևի չեն ստանում, որովեհտև միայն իրենց կիսամերկ հագուստների համար Աստված կխորշի իրենցից:

Երեխեք ջան իմացեք, մեծեր ջան խրատեք երիտասարդներին, որ եթե ձեր ամուսնության նպատակն այնպիսի սերը լինի, որով դուք ուզենաք ճանապարհորդակից ու օգնական լինել ձեր ընտրյալին դեպի երկինք ճամփորդության մեջ, ապա դուք մեծ ուրախություն կբերեք և ձեզ, և ձեր տնեցիներին ու շրջապատին:

Խնդրում եմ պատմեք այս մասին ձեր ընկերներին ու մարդկանց, կիսեք այս խոսքը ձեր էջերին, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, մի գուցե շտկեն իրենց ամուսնության նպատակը և մեծ ուրախություն բերեն և իրենց, և շրջապատին:

Комментарии

Информация по комментариям в разработке