Ellada Chakhoyan - Blbouli hit (Armenian song)

Описание к видео Ellada Chakhoyan - Blbouli hit (Armenian song)

Աշուղ Սայաթ-Նովայի «Բլբուլի հիտ» երգն է՝ Էլլադա Չախոյանի կատարմամբ։ Դաշնամուրով նվագակցում է Էլեոնորա Ոսկանյանը։
Երգի խոսքերը՝

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Սիրունութինդ էլաւ արբաբ,
Մազիր ունիս սիմ ու շարբաբ,
Քի սազ գուքայ ղուշլու զարբաբ,
Ղո՛ւշլու զարբաբ:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Էրէսըդ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օ՛սկէ քամար:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Հագիդ զարըն ալ իս արի,
Բըլբուլի հիդ լալ իս արի,
Բարգ էրէսիդ խալ իս արի,
Խա՛լ իս արի:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Դարդըս ասիմ` գուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջո՛ւնուն արիր:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Комментарии

Информация по комментариям в разработке