10 08 24 Դդմաշենի գրադարանում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 110 ամյակին նվիրված ցերեկույթ:

Описание к видео 10 08 24 Դդմաշենի գրադարանում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 110 ամյակին նվիրված ցերեկույթ:

Սևան համայնքի Գրադարանների կենտրոնացված համակարգի Դդմաշենի գրադարանում օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 110 ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ «Ես ուրիշ տեղ չկամ», «Ինձ բացակա չդնեք», «Ես եմ քարե պատարագը» երեք սահյանական խորագրերով: Միջոցառմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, ԿՄՍԵ հարցերի բաժնի աշխատակիցներ, Դդմաշենի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը, Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանը, Դդմաշեն գյուղի բնակիչներ և այլ հրավիրվածներ: Գրադարանը շուրջ կես դար ղեկավարած, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ֆլորա Գրիգորյանի խոսքով՝ այս միջոցառմանը երկար են նախապատրաստվել: Միջոցառումը սկսվեց Համո Սահյանի ստեղծագործությունների ներկայացմամբ: Դդմաշենի գրադարանի ղեկավար Ֆլորա Գրիգորյանը և գրադարանի սաները ներկայացրեցին միջոցառման խորհուրդն ու անդրադարձան Համո Սահյանի գրական գործունեությանը։ Սահյանական ընթերցումներով հանդես եկան Դդմաշենի միջնակարգ դպրոցի սաները։ Հնչեցին Սահյանի խոսքերով գրված երգեր։ Միջոցառումն ինքնատիպ էր, քանի որ միջոցառման անմիջական մասնակիցն էին ոչ միայն երեխաները, այլ նաև ուսուցիչներ, համագյուղացիներ և իհարկե ներկա հրավիրվածները, ովքեր ունեցան անակնկալ սահյանական խոսքեր՝ դառնալով միջոցառման մի մասնիկը: Այդ մասին հոգացել էր Ֆլորա Գրիգորյանը: Սահյանի պոեզիան գինարբուկի և իրիկնահացի հրավեր էր, խոստովանություն ու հավատամք։ Սահյանը համազգային հանճար է, ժողովրդից ծնված ու սերված, իր ունեցած-չունեցածը ժողովրդին տված և միշտ ներկա իր անմահ գործով։ Ֆլորա Գրիգորյանին Դդմաշենում բոլորը ճանաչում ենորպես «Գրադարանի աղջիկ»: Նա պատանի օրերից ոտք է դրել գյուղի մշակույթի տուն և արդեն 50 տարի տնօրինում է Դդմաշենի գրադարանը: Լուսավորչության տարածման, նորարարության եւ համայնքի կայացման գործում նշանակալի ներդրման համար տիկին Ֆլորան «Գագարին» նախագծի ամենամյա «Հազարաշեն» մրցանակի առաջին դափնեկիրն է, ՀՀ մշկույթի վաստակավոր գործիչ, մանկավարժ, դասախոս և դդմաշենցի: Ամենակարևորը համարում է, որ իր հարազատ գյուղի մարդկանց կողմից է սիրված ու հարգված: Տիկին Ֆլորան երջանիկ է, որ իր վաստակը միշտ գնահատվել է հասարակության կողմից: Այն վաստակը, որ դրել է Դդմաշենի գրադարան-թանգարանի պահպանման ու զարգացման գործում:

Комментарии

Информация по комментариям в разработке