Jesika Mekhakyan ~ im prkutyan gaghtniqy

Описание к видео Jesika Mekhakyan ~ im prkutyan gaghtniqy

{խոսք և երաժշտություն - Ջեսիկա Մեխակյան}

Տե՛ր, Դու տվել ես ինձ աչքեր,
Որ էլ չեն տեսնում պատեր
Եվ նայում են միայն վեր:
Տե՛ր, Դու տվել ես ինձ շուրթեր,
Որ էլ չեն խոսում ստեր,
Այլ ասում են օրհնանքներ։
Տե՛ր, Դու տվել ես ինձ ձեռքեր,
Որ էլ չեն փորում փոսեր,
Այլ քանդում են կապանքներ։
Տե՛ր, Դու տվել ես ինձ ոտքեր,
Որ էլ չեն իջնում ձորեր
Եվ օծված են բարձրանալ սարեր։

Անձիս ամեն մասնիկը
Քոնն է, Քոնն է, Հիսո՛ւս,
Իմ փրկության գաղտնիքը
Դու ես, Դու ես, Հիսո՛ւս։

Հա՛յր, որ թախծել է իմ համար,
Ինձ սպասել է անդադար
Եվ ներել է անհամար։
Հոգի՛, որ երբեք ինձ չի լքի,
Որը ինձ կնորոգի,
Իմ վշտերը կամոքի։
Ընկե՛ր, որ կրեց Իր վրա վերքեր,
Իր մահով փրկեց կյանքեր,
Պարգևեց սրտիս զարկեր։
Աստվա՛ծ, երկնային գահին բազմած,
Անսահման սիրով լցված,
Քեզ ամբողջությամբ եմ ես տրված։

Իմ ուրախությունը,
Իմ խաղաղությունը,
Էլ չունեմ դժգոհություն։
Ինձ Դու որդեգրել ես,
Ինձ ազատագրել ես,
Քեզ տալիս եմ գոհություն։

Комментарии

Информация по комментариям в разработке