Վաշինգտոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Описание к видео Վաշինգտոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Ամերիկացի փորձագետներն անդրադարձել են այս շաբաթ Վաշինգտոնում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջնահերթություններին և դաշինքի առջև կանգնած մարտահրավերներին։

Այս շաբաթ Վաշինգտոնում մեկնարկող Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովն անցնելու է միջազգային լարված պայմաններում՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, ՆԱՏՕ-ի անդամ-երկրներում ներքաղաքական սուր գործընթացները, լարվածության աճը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ Չինաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը նախևառաջ Թայվանի դեմ։

Նման իրավիճակը, փստորեն, որոշում է ՆԱՏՕ-ի առաջնահերթությունները։

Ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով այս տարի թողնում է իր պաշտոնը, անցած ուրբաթ կայացած ասուլիսում ընդգծել է Ուկրաինային դաշինքի աջակցության կարևորությունը՝ այն անվանելով «ամենահրատապ խնդիրը», և որ «ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Ուկրաինային ամրապնդել իր դիրքերը, քանզի գիտենք, որ շատ ամուր կապ կա բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունեցողի և մարտադաշտում տիրող իրավիճակի միջև»:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn

Комментарии

Информация по комментариям в разработке