ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԻՑՑԱ VS ԱՌՈՂՋ ՊԻՑՑԱ #2 / PIZZA CHALLENGE

Описание к видео ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԻՑՑԱ VS ԱՌՈՂՋ ՊԻՑՑԱ #2 / PIZZA CHALLENGE

Տեսանյութը պատրաստվել է Մեդիա Նախաձեռնությունների
Կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում տեսանյութի հեղինակը։
Shokblog
❤️❤️❤️Instagram -   / shokblog  
☀️☀️☀️Facebook-   / shokblog  

Արամ
Instagram - @sofi.embroidery (  / sofi.embroidery  )
Instagram - @a_harutyunyan88 (   / a_harutyunyan88   )
Facebook -   / sofi.embroidery  

Շաղիկ
Instagram - @dietitian_shaghig
Facebook -   / healthnutbys.  .

Մոնտաժ՝ Հայկ Սիսեռյան
Instagram - @haig_sisserian

Music://www.bensound.com

Շատերդ գիտեք, որ ես առողջ ապրելակերպի ու առողջ սննդի կողմնակից եմ ու հենց այդ լավ սովորությունովս ուզում եմ վարակել նաև ձեզ։ Հենց այդ պատճառով որոշել եմ սկսել #սնվիրառողջեղիրառողջ շարքը, որտեղ ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է #fastfood -ը վերածել առողջ սննդի, որը կարող եք ուտել ոչ միայն դուք, այլ նաև ձեր երեխաները։
Քանի որ տեսա, որ առողջ բուրգեր -ի մասին տեսանյութը ձեզ շատ դուր եկավ, որոշեցի շարունակել այս շարքը։ Սատ մեկնաբանություններ եք գրել այն մասին, որ կցանկանաք տեսնել, թե ինչպես եմ #առողջպիցցա պատրաստում։ Որոշեցի ուրախացնեմ ձեզ և պատրաստեմ պիցցա։
Եթե պատրաստեք այս բաղադրատոմսով, ապա նկարեք, տեղադրեք ինստագրամյան ձեր էջ, նշեք ինձ և ձեր նկարը կհայտնվի իմ սթորիում։

🍔🍔🍔 Եթե կա մի ֆասթ դուդ, որի մասին կցանկանաք տեսնել վիդեո, գրեք մեկնաբանություններում։

100 գրամի մեջ 92 կկալ, 11,4գր սպիտակուց, 4,27գր ճարպ, 2,35 գր ածխաջուր

Բաղադրիչներ՝
հավի միս - 500 գրամ
ձու - 1 հատ
թթվասեր ցածր յուղայնությամբ
մոցարելա պանիր
սոյայի սոուս
լոլիկ
սունկ
բուլղարական պղպեղ
սոխ
համեմունքներ

Պատրաստման եղանակ՝
Մանրացնում ենք հավի կրծքամիսը և սոխը, ավելացնում ենք մեկ ձու, ձեր նախընտրած համեմունքները և լավ խառնում։ Այնուհետև մսին պիցցայի լոշիկի տեսք են տալիս և 5-7 րոպե եփում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Անյուղ թթվասերին ավելացնում ենք սոյայի սոուս և տարածում ենք, վրան շարում ենք բանջարեղենը, պանիրը և 15-20 րոպեով ուղարկում ջեռոցը, մինչև պիցցան պատրաստ լինի։

Комментарии

Информация по комментариям в разработке