Ռուսական ռազմական արդյունաբերության վիճակը երկամյա պատերազմից և պատժամիջոցներից հետո

Описание к видео Ռուսական ռազմական արդյունաբերության վիճակը երկամյա պատերազմից և պատժամիջոցներից հետո

Փորձագետներն անդրադարձել են Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրում առկա իրավիճակին և հարցին, թե Կիևն ինչպես կարող է արդյունավետ կերպով զարգացնել իր ռազմա-արդյունաբերական համալիրը։

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի փորձագետները այս ապրիլին հրապարակեցին երկու զեկույց, որտեղ վերլուծել են ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրում ստեղծված իրավիճակը և առաջարկություններ արել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության զարգացման ու Կիևին աջակցող երկրների համար, որոնց մեջ առանցքային դերը պատկանում է ԱՄՆ-ին։

Առաջին զեկույցը կոչվում է «Պահեստում առկա չէ»:

Երկրորդի անվանումն է՝ «Ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրի վիճակը երկամյա պատերազմից հետո», ուր ամփոփված են այն ջանքերը, որոնք Կրեմլը ձեռնարկել է՝ փորձելով կենսունակ պահել իր ռազմա-արդյունաբերական համալիրը։։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մարիա Սնեգովայան ընդգծել է՝ «սթափեցնող եզրակացության ենք հանգել, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ադապտացումը այս պատերազմին ավելի հաջող է ընթանում, քան սպասվում էր»։

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn

Rusastan zenker paterazm

Комментарии

Информация по комментариям в разработке