«Ռուսաստանն այժմ դյուրին թիրախ է». ինչպես Մոսկվան թույլ տվեց ահաբեկչությունը Դաղստանում

Описание к видео «Ռուսաստանն այժմ դյուրին թիրախ է». ինչպես Մոսկվան թույլ տվեց ահաբեկչությունը Դաղստանում

Փորձագետներն անդրադարձել են Կրեմլի փորձերին՝ Ռուսաստանում իսլամիստների հարձակումները կապել Ուկրաինայի հետ։

Այս հունիսի 27-ին Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի ռուսալեզու կայքում մի հրապարակում հայտնվեց՝ ««Իսլամական պետություն-Խորասանի» գլոբալ սպառնալիքի աճի մասին» վերտառությամբ: Հոդվածը արտատպվել է ռուսաստանյան Մերձավոր Արևելքի ինստիտուտի կայքէջից և վերաբերում է իսլամիստական «Վիլայաթ Խորասան» զինված խմբավորմանը, որը սերտ առնչություն ունի ահաբեկչական «Իսլամական պետության» հետ։

Հոդվածի հեղինակը՝ ինստիտուտի գիտաշխատող Լարիսա Շաշոկը անդրադարձ է կատարել «Իսլամական պետություն-Խորասանի» աճող ակտիվության դեմ ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, անգամ ԱՊՀ որոշ երկրների ու միջազգային կազմակերպությունների պայքարին, սակայն այս համատեքստում որևէ հիշատակում չկա Ռուսաստանի մասին, թեև այս մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall-ի դեմ իրականցված արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնեց հենց «Իսլամական պետություն-Խորասան» ահաբեկչական կազմակերպությունը, ինչի հետևանքով սպանվեցին առնվազն 145 հոգի։

Ուշագրավ է, որ Շաշոկի ծավալուն հրապարակման երկրորդ մասը հայտնվեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի կայքում հունիսի 23-ին, այն օրը, երբ Դաղստանում զինված խմբավորումը գրոհեց տեղի ուղղափառ եկեղեցին ու սինագոգը՝ գնդակահարելով մոտ մեկուկես տասնյակ ռուսաստանցի ոստիկանների։

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn
rusastan

Комментарии

Информация по комментариям в разработке