Բղավում էի՝ մի՛ վիրահատեք, ինքը թշնամի է․ Քնարիկ Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Описание к видео Բղավում էի՝ մի՛ վիրահատեք, ինքը թշնամի է․ Քնարիկ Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Քնարիկ Հակոբյանը ծնվել է 1987 թվականին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում։ 2010 թվականին ավարտել է «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը։ 2011-ից աշխատանքի է անցել Բաղրամյանի տարածաշրջանի Շտապ օգնության ծառայությունում որպես հերթապահ բուժքույր։ 2018-ից մոտ մեկ տարի պայմանագրով աշխատել է Գերմանիայում, 2019-ից մինչ օրս աշխատում է Նորք- Մարաշի սրտաբանական կենտրոնում որպես վերակենդանացման բաժանմուքի բուժքույր։ Համատեղությամբ աշխատում է «Աստղիկ» ԲԿ-ի սրտային վիրաբուժության բաժանմունքում։

44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 7-16-ը աշխատել է Իշխանաձորի դաշտային հոսպիտալում։ Այս օրերի անմոռանալի պատկերներից Քնարիկը առանձնացնում է հատկապես մեկը․ «Կարդալով վիրավորի ազգանվան առաջին տառերը սկսեցի բղավել՝ մի՛ վիրահատեք, ինքը թշնամի է։ Բայց պարզվեց, որ թշնամի չէ, այլ մեր բարեկամ եզդի ժողովրդի ներկայացուցիչ։ Պատերազմից հետո համացանցով իրեն գտել եմ, գիտեմ, որ առողջ է, ամեն ինչ լավ է, բայց մինչ օրս այդ տղայի հանդեպ մեղքի զգացում ունեմ»,-ասում է Քնարիկը։

Комментарии

Информация по комментариям в разработке