Կրուիզային ակումբի բիզնես պրեզենտացիա

Описание к видео Կրուիզային ակումբի բիզնես պրեզենտացիա

Կրուիզային հանգիստը հասանելի է նաև Հայաստանի քաղաքացիների համար, և կրուիզային հանգստի սիրահարներն այսուհետ անհանգստանալու առիթ չեն ունենա։ Սրճարաններ, ռեստորաններ, սպա, մարզասրահ, ատրակցիոններ, համերգներ, ներկայացումներ․ և այս ամենը կրուիզներում 30-50% մատչելի inCruises ակումբի շնորհիվ:


Հունիսի 22 -ին Radisson Blu հյուրանոցում կայացավ inCruises միջազգային կրուիզային ակումբի բիզնես պրեզենտացիան, որն անցկացրել Է արտերկրից հրավիրված inCruises ակումբի միջազգային տնօրեն Ինգա Միշինան:

Հաջողության պատմությունից մինչև կրուիզային հանգիստ, ակումբի անդամակցություն և բիզնես ընդլայնելու հնարավորություններ․ բանախոսները ներկայացրել են հաջողության իրենց փորձը։ Ընկերության հայաստանյան ներկայացուցիչներն են Սարգիս Իսահակյանը և Արտյոմ Մաճկալյանը:

«Մեր թիմը և Ինգան շատ է կարևորում Հայաստանը և համոզված ենք, որ միասին կարող ենք փոխել մեր ազգի վիճակը, քանի որ բարգավաճումը որպես ազգ կախված է յուրաքանչյուր մարդու ֆինանսական բարեկեցությունից: Մենք սիրով կօգնենք Ձեզ լինելու ակումբակիցներ, կտանք հնարավորություն՝ մեկ ճամփորդության ընթացքում այցելելու բազմաթիվ երկրներ, քաղաքներ, ինչպես նաև ցանկության դեպքում աշխատել գումար: inCruises-ը ոչ միայն ճամփորդելու, այլ նաև բիզնես հարթակ է: Մենք կօգնեք Ձեզ ծավալելու Ձեր անձնական բիզնեսը կրուիզային ոլորտում: Մեր Ակումբը հնարավորություն է տալիս շրջագայելու ամբողջ աշխարհով 30-50% մատչելի՝ շնորհիվ ակումբի անդամակցությանը, ինչպես նաև՝ անվճար»,- «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Մաճկալյանը:

Նշենք, որ inCruise-ի հաջորդ միջոցառումը նախատեսված է հուլիսի 20-ին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 96 363788, +374 99 080888 հեռախոսահամարներով, կամ այցելել Կորյունի 25/ 2:

Комментарии

Информация по комментариям в разработке