SERGO SINGER - Hzor Astvac / Հզոր Աստված

Описание к видео SERGO SINGER - Hzor Astvac / Հզոր Աստված

Armenian worship music
Gospel Music
Հոգևոր երգեր
Hogevor erger
Arrangement : Vahan Ohanyan
Rec & Mix : Levon Pasodyan
Photo : Artak Poghosyan

Հզոր Աստված

Հզոր Աստված խաղաղության,
Սքանչելի Տեր Հիսուս,
Դու պատվավոր խորհրդական,
Հայր սիրո և գթության։

Այցելիր ինձ, որ բորբոքվեմ
Հոգուդ կրակով անշեջ,
Իմ գնացքը Դու հաստատիր
Քո ոսկեձույլ Խոսքի մեջ։

2
Դու ես Աստված Աբրահամի,
Իսահակի ու Դավթի,
Նաև կանչված այն ընտրյալի,
Ով սրտանց Քեզ կպաշտի։

Թույլ տուր Հիսո՛ւս, Հա՛յր երկնային,
Որ փարվեմ ես քո կրծքին,
Քեզ հետ ձուլվեմ և վայելեմ
Քո սերը աստվածային։

3
Լայն բաց արա իմ աչքերը,
Որ հրաշքներդ տեսնեմ,
Վստահաբար, հաստատակամ
Քո հետևից միշտ քայլեմ։

Տեր ողորմիր, որ առաջին
Խնջույքիդ ներկա լինեմ,
Որ անունդ իմ շուրթերին
Երգեմ ու փառաբանեմ։

Комментарии

Информация по комментариям в разработке