Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը և երբ է ավարտվում մարդու կյանքը

Описание к видео Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը և երբ է ավարտվում մարդու կյանքը

Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը և երբ է ավարտվում մարդու կյանքը։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, բնականաբար ես այս հարցերի պատասխանները չգիտեմ, բայց այսօրվա մեր եկեղեցու Ավետարանի ընթերցվածքի մեջ, Տեր Հիսուսը մի շատ հետաքրքիր սկզբունք է բացահայտում մարդու կյանքի և Աստուծո Արքայության մասին։

Մարկոսի Ավետարանի 4րդ գլխում Տեր Հիսուսն ասում է «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. 27 եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կ’աճեն, 28 եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ։ 29 Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»։
Նկատեցի՞ք ինչ հետաքրքիր նրբություն կա այս խոսքերի մեջ։ Տեր Հիսուսն ասում է "սերմերը կը բուսնեն ու կ’աճեն, 28 եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս։" Հիշու՞մ էք Ավետարանում մի այլ տեղ էլ Տեր Հիսուսն ասում է, որ դրսից տեսանելի կերպով չի գալում, և որ այն մեր ներսում կա։ Այս բոլորից մենք սովորում ենք, որ ճիշտ է մենք խոտի ու հասկի աճելը տեսնում ենք, քիմիական պրոցեսները հասկանում ենք, բայց նաև կան շատ խորը հոգևոր զարգացումներ, որոնք մեր աչքերի համար տեսանելի չեն ու մենք ֆիզիկական ձևերով չենք իմանա դրանց մասին։

Մի նահատակ եպիսկոպոս կար Գրիգորի Լեբեդև անունով, ում 1937 թվականին գնդակահարեցին։ Նա ասում է, տեսնու՞մ էք «մանգաղը» ուղարկվում է պտուղի հասունանալուց անմիջապես հետո։ Սա նշանակում է, որ քանի դեռ աճը շարունակվում է, մարդկային կյանքը նույնպես շարունակվում է:" Ի՞նչ ենք սովորում այստեղից։ Սրանք ձեր կյանքի համար շատ կարևոր բաներ են ու խնդրում եմ հիշեք այս խոսքերն ու սովորեցրեք ձեր երեխաներին, որ էս կյանքը հեռախոս ու Թիկթոկ չի, այլ հիշեքր որ ձեր հոգու մշակումը պետք է շարունակվի ձեր ողջ կյանքում: Քանի դեռ դու ապրում ես, քո հոգին դեռ մշակվելու և դեպի լավը փոխվելու տեղ ունի։ Քանի դեռ դու ապրում ես, քո հոգին դեռ ավելի հեզ դառնալու, ավելի խոնարհ լինելու տեղ ունի։ Ուստի, մի՛ հոգնիր, աշխատիր, բարելավիր հոգիդ, անխոնջ վազիր դեպի քո հոգին կանչողը, դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։

Եթե ողջ ես, եթե դու դեռ ապրում ես, նշանակում է, որ քո հոգեւոր տարիքի չափը դեռ չի լրացել։ Երկրորդ. Եթե Տերն Իր մոտ տանում է բարի քրիստոնեական հոգին, ապա դա նշանակում է, որ այդ հոգին հասել է կատարելության այն չափին, որը նա ընդունակ է իր ներսում պարունակել: Այդ հոգևոր հասությունը տարիքի հետ կապ չունի։ Բարի մարդը կարող է հոգևոր հասունության հասնել թէ ծերության և թէ երիտասարդության շրջանում։ Եվ միայն Տերը գիտի թէ ինչ կա այդ հոգու մեջ և ուր է հասել նրա հասունությունը։

Տեր Հիսուս Քրիստոսի պատմած այս առակից մենք նաև սովորում ենք, որ եթե Տերը դադարեցնում է չար մարդու կյանքը, կամ վատ ապրած կյանքը, ապա դա կարող է նշանակելո, որ արդեն անցել են այն տարիները, որ Աստված այդ մարդուց բարի պտուղ էր ակնկալում։ Լրացավ այդ չար մարդու ժամանակը։ Ոչ մեկս հանկարծ այսպես չլինենք։ Հիշու՞մ էք այդ մասին էլ Տերը Ավետարանում մի զգաստացնող պատմություն պատմեց։ Էն որ մի հատ անպտուղ թզենի կար, որը երեք տարի պտուղ չէր տալիս ու արդեն կացինը հասել էր նրա արմատին։ Այգու տերը գալիս ու այգեգործին ասում ա «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ Այգեգործն էլ պատասխանում ա, թէ «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9 գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։ Տեսնու՞մ ես երբ ա չար մարդու ժամանակը լրանում։ Երբ որ դու պտուղ չես տալիս, դու էս հողը, որի վրա Տերը քեզ դրել է, չպիտի իզուր զբաղեցնես։ Նույնպես էլ քո հայերնիքի հողը, եթե դու Տիրոջ կողմից քեզ ժառանգություն տրված հայերնիքում բարի պտուղ չես տալիս, այլ կեղտոտում ես, շնություն անում, Աստծուն թողած աչքի ուլունք, նալ, հորոսկոպ, բախտ նայող ու կախարդի մոտ գնում, Տերը չի թողնելու որ դու այդ հողը իզուր զբաղեցնես։ Տեսե՞ք Եվրոպան։ Իրենք հեռացել են Աստծուն, բացահայտ կռապաշտություն են անում, ու Աստված Եվրոպան տալիս է Ասիական ու Աֆրիկյան ոչ-քրիստոնյա ազգերի ձեռքը։ Լավ հիշեք Մաթևոսի Ավետարանում Սբ․ Հովհաննես Մկրտչի ասած խոսքերը, թէ "կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում։"

Ժողովուրդ ջան հիմա տեսեք, ինչպես գրում է վերոհիշյալ նահատակ եպիսկոպոս Գրիգորի Լեբեդևը, "Ինչպես անհատի կյանքում մանգաղ է ուղարկվում, երբ ավարտվում է նրա հոգևոր աճը և լրանում է նրա հոգևոր աճի չափը, այնպես էլ տիեզերքի ու աշխարհի կյանքում է՝ հունձը կգա երբ մարդկությունը սպառի իր հոգևոր ուժերը։" Դրա համար էլ Ղուկասի Ավետարանում Տեր Հիսուսն ասեց, "իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞։" Նաև, աշխարհի կյանքում հուձնը կգա այն ժամանակ, երբ Տերը որոշի արդարներին, որոնք լցնելու և ամբողջացնելու են Աստուծո Արքայությունը։ Հիշու՞մ էք, Հայտնության գրքում, երբ բացվում էր 5րդ կնիքը, Աստծո Խոսքի վկայության համար սպանված հոգիներն ասում էին Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից»։ 11 Եւ նրանց ․․․ ասուեց․․․, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահուան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք։"

Комментарии

Информация по комментариям в разработке