Ժողվուրդն էլ դարձի չեկավ մինչև չենթարկվեց հարվածի։ Տեսեք մեղքի հետևանքը պետության քայքայման մեջ

Описание к видео Ժողվուրդն էլ դարձի չեկավ մինչև չենթարկվեց հարվածի։ Տեսեք մեղքի հետևանքը պետության քայքայման մեջ

Երեկ Կիրակի էր, ու եթե Պատարագին մասնակցելու գնացել էիք, հավանաբար լսեցիք որ եկեղեցում ընթերցվեց Եսայու մարգարեությունից մի հատված, որ կարծես մեր մասին լինի ու մերօրյա աշխարհի մասին։ Խոսքը գնում ա ազգի մեջ հոգևոր ու բարոյական անկման մասին։ Ժողովուրդը երես էր թեքել Աստծուց և մարդիկ իրենց հույսները դրել էին սեփական ուժի ու գիտական նվաճումների վրա, փոխանակ իսկապես ապավինեյին Աստծուն։ Ու այս հոգևոր անտարբերությունը հանգեցրեց ներքին ու արտաքին կռիվների, կոռուպցիայի և արդարադատության բացակայության։ Եկեք կարդանք մի հատված այդ ընթերցվածքից ու տեսնենք ինչ են ասում սուրբ մարդիկ այս մասին։ Խնդրում եմ, մինչ ես կարդամ, դուք զուգահեռներ անցկացրեք մեր այսօրվա իրականության հետ։

Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ։ 9 Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով. 10 «Աղիւսները թափուեցին, բայց եկէք քար տաշենք, մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք եւ մեզ համար աշտարակ կառուցենք»։ 11 Աստուած պիտի կործանի Սիոնի լերան վրայ բարձրացածներին եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին, 12 արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին որոնք լիաբերան կերան Իսրայէլին։ Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է։ 13 Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։ Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։

Ընթերցվածք - Ես․ 9։8-17։

Տեսնու՞մ էք մեղքի ու անօրենության հետևանքները։ Երբ ժողովուրդը կամ անհատը երես է թէքում Աստծուց, հետևանքները կործանարար կարող են լինել։ Բացի դրանից այդ հոգևոր անկումը քո պետության մեջ հանգեցնում է սոցիալական ու քաղաքական խնդրիների։

Լսեցի՞ք որ մարգարեն ասում է, թէ "Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։ Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։" Որոշ այլ թարգմանություններում ասում է, " Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։" Սբ․ Հովհան Ոսկեբերանը մեկնաբանելով այս խոսքերն ասում է, ոնց որ մարգարեն ասի, տեսեք, ամեն ինչ ասեցի, ամեն ինչ փորձեցի, բայց դուք չէք դառնում Աստծուն, մինչև որ հարված չէք ստանում։ Հիմա շատ մարդկանց թվում է, թէ իրենք այս կյանքն ապրում են Քրիստոս Աստծո հետ, բայց հինգ նախադասություն չեն կարող պատմել Քրիստոսի մասին, չեն փնտրում Աստծուն, Աստծո երկյուղը չունեն, հեզություն ու խոնարհություն չեն սիրում, իրենց մեղքերը չեն խոստովանում, Աստվածաշունչը չեն կարդում, Պատարագի չեն մասնակցում որ Տեր Հիսուս հետ հաղորդվեն, ու նույնիսկ չգիտեն թէ իրենց եկեղեցում Կիրակի օրերին Սբ․ Պատարագը առավոտյան ժամը քանիսին ա սկսվում։ Քրիստոնեական կյանքի մեջ անչափ կարևոր է Աստծուն փնտրելը։ Դուք, որ հիմա լսում էք այս խոսքերը, մի պահ դադար առեք, ու ինքներդ ձեզ հարցրեք, թէ դուք ինչպե՞ս էք փնտրում Աստծուն։ Ձեր առօրեայի մեջ դուք ի՞նչ ձևով էք փնտրում Աստծուն։

Հետո տեսա՞ք որ ասեց, Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում։ Սբ․ Գրիգոր Աստվածաբանը մեկնաբանելով այս տողերն ասում է, որ Տերը չի ուրախանում մեղավոր երիտասարդների անօրենության վրա, ոչ էլ ողորմում է ստախոս ու անօրենություն սիրող որբերին ու այրիներին։ Որովհետև տկարներն ու անօգնականները արժանի են խղճահարության, իսկ չարությամբ ու խաբեությամբ ուժեղները արժանի են զզվանքի ու անտեսության։ Դրա համար էլ մարգարեն ասում է, որ Տիրոջ ձեռքը սպառնում է և շողոքորթներին ու հարկահանողներին, այլ նաև այն խեղճ ճնշվածներին, ովքեր անօրեն են, չար և սուտ են խոսում

Շատ ահավոր խոսքեր են։ Սիրելի լսողներ։ Շտկեք ձեր կյանքը Աստուծո հետ ու հաշտվեք Տիրոջ հետ այն պայմաններով, որ ընդունելի են Տիրոջ համար։ Այդ պայմանները դուք կարող էք սովորել Աստվածաշնչից։ Այդ հաշտությունը տեղի է ունենում միայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, որի մարմինը եկեղեցին է։ Աստված մեր Հայրն է ու սիրում է մեզ, բայց մարդիկ երես են թեքում իրենց կյանք, օդ, ջուր և ուտելիք տալացող բարերար Աստծուց։ Սա բերելու է ու անխուսափելի կործանարար հետևանքների։ Բարձրացրեք ձեր աչքերն ու տեսեք ինչ է կատարվում աշխարհում այսօր։

Աստված ցանկանում է, որ մենք վերադառնանք իր մոտ։ Նա ցանկանում է, որ մենք չկործանվենք, այլ փրկություն ունենանք, որ մենք սիրենք Իրեն այնպես, ինչպես Նա է սիորւմ մեզ։ Այս իսկ պատճառով է Նա Հովելի մարգարեության մեջ ասում․ "Դարձեք Ինձ ձեր ամբողջ սրտով։" Այ այսպես, Աստուն դառնալով քո երիտասարդությունը կնօրոգվի արձվի պես, ինչպես ասում է սաղմոսերգուն։ Եթե դու դառնաս Աստծուն, հոգևոր կյանքիդ մեջ կմխիթարվես, առօրյա գործերիդ մեջ կրկին խանդավառությամբ կլցվես։ Կյանքդ հետաքրքիր կդառնա ու դու կզգաս որ Աստված քո ներսում է ու քեզ հետ է, գրում է Շենուդա Պատրարքն իր "Դարձիր Առ Աստված" գրքում։ Դու այնքան կմերձենաս Իր արքայությանն ու այնքան կզգաս Իր հետ ապրելու քաղցրությունը, որ այն ժամանակ կհասկանաս թէ Դավիթը ինչու է 72րդ Սաղմոսում գրում, թէ "Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն։"

Комментарии

Информация по комментариям в разработке