Ախթալայի հոյակերտ վանական համալիրը (ՀՀ -ում)

Описание к видео Ախթալայի հոյակերտ վանական համալիրը (ՀՀ -ում)

Ախթալայի վանական համալիրը [Պղնձահանքի վանք, Պղնձավանք]: Վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում։ Այն կառուցված է բարձր ժայռի վրա և շրջապատված անառիկ բերդով։ Վանքի գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է : Այն կառուցել է Կյուրիկե Գ արքայի կուսակրոն դուստրը՝ Մարիամը, 1180-ական թվականներին։ Այդ մասին է վկայում վանքի բակի խաչքարի վրա թողած հետևյալ արձանագրությունը. «Ես՝ Կյուրիկեի դուստր Մարիամս, Ախթալայում կառուցեցի սուրբ Աստվածածինս: Հիշեցեք, 1188 թվականն էր»:
Ըստ անվանի հայ պատմիչների' Ստեփանոս Օրբելյանի և Կիրակոս Գանձակեցու, այն վերակառուցվել է XIII դարում' Իվանե Զաքարեի կողմից (Իվանեն նախկինում այն խլել էր հայերից և դարձրել վրացական (ուղղափառ) եկեղեցի։ Ուղղափառութիւն ընդունած Իվանե Զաքարեանը զայն վերակառուցեց եւ անուանեց Ախթալա)։
Ախթալայի հայտնի բերդը կառուցվել 10-րդ դարի վերջին՝ Կյուրիկյան իշխանների կողմից: Ամրոցի կառուցումը վերագրվում է Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Ա Անհողին թագավորին:
Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ, վեհ տեսքով: Այն կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու արտաքին հարդարանքը զարդարում են մեծ, մոնումենտալ խաչերը, որոնք ամենամեծն են համարվում Հայաստանի տարածքում։ Եկեղեցին ինքնատիպ է իր որմնանկարներով(XIIIդ.)։ Որմնանկարներն առանձնանում են իրենց գունագեղությամբ, նրբաճաշակությամբ: Հիմնականում պատկերված են բիբլիական կերպարներ:
Որմնանկարների գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին։ Սակայն թեմատիկ ուղղությունները բնորոշ են հայկական մանրանկարչությանը։
Առկա են հունարեն կամ վրացերեն արձանագրություններ։
Այստեղ է գործել միջնադարյան հայ նշանավոր թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, որի աշխատությունները այժմ էլ պահպանվում են Մատենադարանում: Այստեղ են ամփոփված Իվանե և Ավագ Զաքարյանների աճյունները:

Комментарии

Информация по комментариям в разработке