Saxmos 68 / Սաղմոս 68

Описание к видео Saxmos 68 / Սաղմոս 68

68 Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին սաղմոս Դաւթի 2Փրկի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմուեցի խոր անդնդի մէջ, որտեղ ինձ համար հանգիստ չկայ։ 3Մտայ ես խորքերը ծովի, եւ յորձանքներն ինձ ընկղմեցին։ 4Ես յոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց, եւ աչքերս նուաղեցին քեզ վրայ յոյս դնելուց, Տէ՛ր իմ Աստուած։ 5Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր յանիրաւի ատում էին ինձ, թշնամիներս եւ ինձ իզուր ատողները զօրացան ինձնից աւելի,իմ չյափշտակած բաների համար ես վճարեցի նրանց։ 6Աստուա՛ծ, դու իմացար անմտութիւնն իմ, եւ յանցանքներս չծածկուեցին քեզնից։ 7Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտռողները, Աստուա՛ծ Իսրայէլի։ 8Քեզ համար նախատինք հանդուրժեցի, եւ ամօթը ծածկեց երեսն իմ։ 9Եղբայրներիս համար ես օտար եղայ, եւ մօրս որդիների համար՝ հիւր։ 10Քո տան նախանձախնդրութիւնն ինձ կերաւ, եւ նախատողներիդ նախատինքն ընկաւ ինձ վրայ։ 11Ծոմապահութեամբ խոնարհեցրի ինձ, եւ դա ինձ համար նախատինք եղաւ։ 12Քուրձն ինձ հագուստ դարձրի, եւ նրանց համար ծաղրուծանակի առարկայ եղայ։ 13Ինձ չարախօսում էին դռանը նստողները, գինի խմողները ծաղրում էին ինձ։ Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր։ Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ։ 14Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրուեմ եւ փրկուեմ իմ ատելիներից ու խոր ջրերից։ 15Ջրերի յորձանքները թող չկլանեն ինձ, եւ անդունդներն ինձ թող չընկղմեն, ոչ էլ ջրհորն ինձ վրայ բերանն իր փակի։ 16Լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քաղցր է ողորմութիւնը քո, նայի՛ր ինձ քո գթառատութեամբ։ 17Եւ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղութեան մէջ եմ ես։ 18Հայեացքդ դարձրո՛ւ ինձ վրայ ու փրկի՛ր ինձ, եւ իմ թշնամիներից ինձ պահպանի՛ր։ 19Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամօթը եւ խայտառակութիւնն իմ։ 20Քո առջեւ են բոլոր ինձ նեղողները։ Սիրտս համբերեց նախատինքների եւ թշուառութեան։ Սպասում էի, թէ ո՞վ ինձ արդեօք պիտի վշտակցէր, բայց ոչ ոք չկար, եւ ինձ համար մխիթարիչ չգտնուեց։ 21Կերակրի տեղ ինձ լեղի տուին, եւ ծարաւելիս քացախ խմեցրին։ 22Թող նրանց սեղաններն իրենց առջեւ դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղութիւն։ 23Թող նրանց աչքերը խաւարեն, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր։ 24Նրանց վրայ թափի՛ր քո զայրոյթը, եւ քո բարկութեան սաստկութիւնը թող հարուածի նրանց։ 25Նրանց բնակավայրերը թող աւերակ դառնան, եւ նրանց յարկերի տակ ոչ ոք չապրի. 26քանզի ում որ դու հարուածեցիր՝ նրանք հալածեցին, եւ իմ վէրքերին ցաւեր աւելացրին։ 27Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր, որպէսզի մուտք չունենան քո արդարութեան մէջ։ 28Թող նրանք ջնջուեն կեանքի քո մատեանից, եւ քո արդարների շարքում չարձանագրուեն։ 29Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո պարգեւած փրկութիւնն, Աստուա՛ծ, ինձ բռնած պահի։ 30Օրհնութեամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, եւ գովաբանութեամբ պիտի մեծարեմ նրան։ 31Դա հաճելի կը լինի Աստծուն՝ մատաղացու հորթից աւելի, որ եղջիւրներ ու կճղակներ ունի։ 32Աղքատները կը տեսնեն ու կ՚ուրախանան. փնտռեցէ՛ք Աստծուն, եւ ձեր հոգիները կը փրկուեն, 33քանզի Տէրը լսեց տնանկներին, եւ իր գերեալներին չարհամարհեց։ 34Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրըեւ ծովն իր մէջ վխտացող բոլոր կենդանի էակներով։ 35Աստուած կը փրկի Սիոնը, եւ Հրէաստանի քաղաքները կը ծաղկեն։Մարդիկ կը կառուցեն, կը բնակեցնեն ու կը ժառանգեն այն։ 36Քո ծառաների սերունդները կը հաստատուեն այնտեղ, եւ քո անունը սիրողները կը բնակուեն նրա մէջ։
Սաղմոս Գլուխ 68

Комментарии

Информация по комментариям в разработке