Saxmos 67 / Սաղմոս 67

Описание к видео Saxmos 67 / Սաղմոս 67

67 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Թող ելնի Աստուած, նրա բոլոր թշնամիները թող ցրուեն,ու նրան ատողները փախչեն իր առջեւից։ 3Ինչպէս ծուխն է ցնդում, այնպէս պիտի անհետանան նրանք.ինչպէս մոմն է հալւում կրակի դիմաց,այնպէս էլ մեղաւորները պիտի կորչեն Աստծու երեսից։ 4Արդարները թող ուրախ լինեն, թող ցնծան նրա առջեւ եւ զուարճանան իրենց ուրախութեամբ։ 5Օրհնեցէ՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, ճանապա՛րհ տուէք նրան, ով նստում է արեւմուտքում. եւ Տէր է անունը նրա։ Թող մարդիկ ցնծան նրա առջեւ, եւ թող խռովուեն նրա երեսից, 6որ հայրն է որբերի ու դատաւորն այրիների՝ Աստուած իր սուրբ բնակարանում։ 7Աստուած բնակեցնում է միայնակներին տան մէջեւ իր քաջութեամբ ազատում գերեալներին ու դառնացած գերեզմանաբնակներին։ 8Աստուա՛ծ, երբ քայլեցիր քո ժողովրդի առջեւից, երբ անցար անապատով, 9ցնցուեց երկիրը, եւ երկինքը ցօղ թափեց Սինայում՝ Աստծու շնորհիւ, Իսրայէլի Աստծու առջեւ։ 10Ցանկալի անձրեւ պատրաստեցիր, Աստուա՛ծ, քո ժառանգութեան համար, որը թէեւ տկարացաւ, բայց դու ոտքի կանգնեցրիր նրան։ 11Եւ քո ժողովուրդը պիտի բնակուի նրա մէջ։Աստուա՛ծ, քո քաղցրութեամբ պատրաստութիւն տեսար աղքատի համար։ 12Տէրը պատգամ պիտի տայ նրանց, ովքեր մեծ զօրութեամբ աւետիս են տալիս։ 13Սիրելիիդ զօրքերի թագաւո՛ր, քո տան գեղեցկութիւնը մատնուեց աւարի։ 14Թէկուզեւ ննջէք կալուածքների մէջ, արծաթապատ թեւերով եւ ոսկեգոյն թիկնամէջով աղաւնի կը լինէք։ 15Երբ երկնաւորը թագաւորներին հաւաքի այնտեղ, նրանք ձեան պէս կը թափուեն Սաղմոնի լերան վրայ։ 16Աստծու լեռը պարարտ լեռ է, հաստատուն լեռ եւ պարարտ լեռ։ 17Ո՛վ հպարտ լեռներ, ի՞նչ էք նախանձում այն լերանը, որտեղ բարեհաճեց բնակուել Աստուած, եւ Տէրն իսկ բնակուելու է այնտեղ յաւիտեան։ 18Աստծու կառքերը բիւրապատիկ են՝ հազարաւոր կառավարներով, որոնց մէջ է Տէրն իր սուրբ Սինայից։ 19Նա ելաւ բարձունքներն ու գերեվարեց գերիներին. աւար առաւ, պարգեւներ բաշխեց ու տուեց մարդկանց որդիներին, որ թերահաւատներն անգամ բնակուեն այնտեղ։ 20Օրհնեալ է Տէր Աստուածը, օրհնեալ է Տէրն ամէն օր. Աստուած՝ փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ։ 21Աստուած մեր կենարար Աստուածն է, եւ Տիրոջ ձեռքում է ելքը մահուան։ 22Սակայն Աստուած պիտի փշրի մեր թշնամիների գլուխը եւ կարճամազ պիտի պահի նրանց, ովքեր ընթանում են իրենց անօրէնութեամբ։ 23Տէրն ասաց. «Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ եւ ժանիքների միջից դուրս կորզեմ նրան։ 24Այնպէս որ ոտքդ արեան մէջ թրջուի, եւ քո շների լեզուները թրջուեն թշնամիներիդ արիւնից»։ 25Երեւաց քո երթն, Աստուա՛ծ, Աստծու՝ մեր սուրբ թագաւորի երթը։ 26Իշխաններն առաջ անցան օրհնութիւն մատուցելու կոյսերի եւ գովերգուների մէջ։ 27Խմբովին օրհնեցէ՛ք Աստծուն,Տիրոջը՝ Իսրայէլի աղբիւրների կողմից։ 28Այնտեղ են Բենիամին զարմանահրաշ մանուկը, Յուդայի երկրի առաջնորդ իշխանները եւ Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխանները։ 29Հրամայի՛ր, Աստուա՛ծ, քո զօրութեամբ,զօրացրո՛ւ այն, ինչ հաստատեցիր մեր մէջ։ 30Երուսաղէմի քո տաճարից թագաւորները թող ընծաներ մատուցեն։ 31Սաստի՛ր եղէգնուտի գազանին՝ ցուլերի ու երինջների երամակներով հանդերձ։ Թող արհամարհուեն նրանք, ովքեր ընտրուել են արծաթով։ Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին։ 32Եգիպտոսից պատգամաւորներ պիտի գան, եւ հնդիկներն աւելի առաջ ձեռք պիտի մեկնեն Աստծուն։ 33Աշխարհի՛ թագաւորութիւններ, օրհնեցէ՛ք Աստծուն, եւ սաղմո՛ս երգեցէք Տիրոջը։ 34Ճանապա՛րհ բացէք նրա համար, ով նստում է երկինքների երկնքում, արեւելեան կողմում։ Ահա նա ձայն պիտի տայ, ձայնն իր զօրութեան։ 35Փա՛ռք տուէք Աստծուն. նրա մեծ վայելչութիւնն Իսրայէլի վրայ է, իսկ զօրութիւնը հասնում է մինչեւ երկնքի ամպերը։ 36Սքանչելի է Աստուած իր սրբերի մէջ. նա Աստուածն է Իսրայէլի, որ իր ժողովրդին հաստատ զօրութիւն պիտի տայ. օրհնեալ է Աստուած։
Սաղմոս Գլուխ 67

Комментарии

Информация по комментариям в разработке