«Ուրիշ ոչինչ» Ա․ Նազարյան

Описание к видео «Ուրիշ ոչինչ» Ա․ Նազարյան

Այս անձրևի ամեն կաթիլը ծով է,
ուրիշ ոչինչ,
իմ ճանապարհն անձրևների միջով է,
ուրիշ ոչինչ,
օտար երկնում աստղերը անծանոթ են,
ուրիշ ոչինչ,
առանց կանչող աստղի ապրելն ամոթ է,
ուրիշ ոչինչ

Այս անձրևից այն կողմ արևն արթուն է,
ուրիշ ոչինչ,
կապույտ սարին արդեն իջել է ձյունը,
ուրիշ ոչինչ,
ճամփի եղրին առուն տեսքիդ ծարավ է,
ուրիշ ոչինչ,
առանց սպասող մեկի քայլելը ցավ է,
ուրիշ ոչինչ

Այս անձրևի ամեն կաթիլը ծով է,
ուրիշ ոչինչ,
իմ վերադարձն անձրևների միջով է,
ուրիշ ոչինչ,
իսկ իմ կարոտն անգամ համրից էլ լուռ է,
ուրիշ ոչինչ,
մի առավոտ կամաց թակեմ քո դուռը,
ուրիշ ոչինչ․․․

Комментарии

Информация по комментариям в разработке