Ayl Irakanutyan Sahmannerum / Kisabac Lusamutner 18.11.15

Описание к видео Ayl Irakanutyan Sahmannerum / Kisabac Lusamutner 18.11.15

ԱՅԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ - Արարատի մարզի Հայանիստ գյուղի այս տանն է ժամանակավոր ապաստանել Նարինե-Վարդան ամուսնական զույգը՝ 4 երեխաների հետ: Արդեն 2 ամիս է՝ ընտանիքի հայրը փորձում է աշխատանք գտնել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Ֆինանսական դժվարությունների ու անհաջողությունների ժամանակ Վարդանի ընկերը ոչ թե ընտանիքը, այլ օղու շիշն է դառնում: 4 զավակներին հանապազօրյա հացով ապահովելու խնդիրն այսօր ընկել է Նարինեի ուսերին: Նրան ամեն օր կարելի է տեսնել այս կամ այն հարևանից պարտքով հաց խնդրելիս՝ գլխահակ ու արցունքոտ աչքերով: 10-ամյա Սարգիսը, 7-ամյա Զարուհին, 5-ամյա Գոհարն ու 2-ամյա Մանիկը շատ լավ գիտեն հացի գինը. հաց՝ մոր արցունքների փոխարեն: Տարվա այս եղանակին նրանց հաճախ կարելի է տեսնել կարճաթև շորերով արևի տակ տաքանալիս:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 20:00 ATV-ի եթերում!!!

Комментарии

Информация по комментариям в разработке