"Maratouk" ensemble - Erzroumi shoror (Armenian folk song)

Описание к видео "Maratouk" ensemble - Erzroumi shoror (Armenian folk song)

Հայ ժողովրդական «Էրզրումի շորոր» պարերգն է՝ «Մարաթուկ» անսամբլի կատարմամբ: Այս ստեղծագործությունը շատերին, թերևս, ավելի շատ հայտնի է որպես պարեղանակ, և քչերը գիտեն, որ այն երգ է:
Որպես պարեղանակ տե՛ս այս հղմամբ՝    • Arev folk ensemble - Dance from Karin...  
Ինչպես կարելի է վերնագրից էլ հասկանալ, «Էրզրումի շորոր»-ը թե՛ որպես երգ, թե՛ որպես պարեղանակ, տարածված է եղել Էրզրումի շրջանում: Դատելով խոսքերում հանդիպող նկարագրություններից ու համեմատություններից, ինչպես օրինակ «օրոր-շորոր կէրթաս», «դու իմ ծաղիկ», այն սիրահար տղայի գովքն է իր սիրած աղջկան:
Այս երգը տղայի սրտում ծնվել է, հավանաբար, այն պահին, երբ հանկարծ տեսել է աղջկան շորորացող քայլերով անցնելիս, և իր կարոտալից բաղձանքն է դուրս թռչում շուրթերից, թե երանի ինքն էլ գնար նրա հետ, ուր էլ որ աղջիկը գնալիս լիներ: Հետո հիշում է իր տեսած երազը, երբ մի սարի զմրուխտե լանջերով իր յարի հետ ուխտի էին գնում: Երևի այս երազից ստացած տպավորություններից մղված էլ նա կանգնել է այն ճամփի մոտ, որով անցնելու է աղջիկը, և այժմ, տեսնելով նրան, համարձակություն է առնում ու դիմում նրան, ասելով, որ ինքը ծարավ է, որը պաղ ջրի նման կարող է հագեցնել միայն աղջիկը, մրսած է, և իրեն հրո նման ջերմացնել կարող է դարձյալ միայն աղջիկը, իր համար նա նոր օրը սկսելիս տրվող բարևի խոսք է ու դեպի իրեն ձգող բարի լուր: Եվ շարունակելով իր սիրո խոստովանությունը, տղան խնդրում է աղջկան, որ ինչպես գարնան ծաղիկն է բացվում դաշտում ու կյանք տալիս նրան, այնպես էլ թող նա բացվի իր՝ սիրուց տառապող սրտի վրա ու կյանք տա նրան, հակառակ դեպքում ինքը օր ու արև չի ունենա:
Երգի հաջորդ հատվածում, դարձյալ հիշելով իր երազը, տղան ասում է, որ աղջիկն իր համար Էրզրումի փշոտ ճանապարհին հանդիպած ցորենի հասկի է նման: Կյանքի խորհրդանշի հետ այս համեմատությամբ նա դարձյալ խոստովանում է, որ աշխարհն իր համար փուշ ու տատասկ է՝ առանց աղջկա:
Երգի խոսքերը՝

1.
Օրոր-շորոր կերթաս դուն, իմ անուշ յար,
Ուր էլ գնաս, ինձ էլ, ինձ էլ հետըդ տար:
Երազիս սար տեսա՝ լանջը զմրուխտի,
Յարիս հետը մեկտեղ կերթայինք ուխտի:

Կրկ.
-Ես ծարավ եմ, դու պաղ ջուր ես,
Ես մրսած եմ, վառված հուր ես,
Դու բարև ես, կանչող լուր ես,
Յար ....

Դու իմ ծաղիկ, ծաղիկ գարնան,
Կյանք տուր, բացվի, սըրտիս վըրա,
Ա՜խ, առանց քեզ, օր ու արև,
Վայ թե չունենամ:

2.
Երազիս սար տեսա, լանջը զըմրուխտի,
Յարիս հետը մեկտեղ կերթայինք ուխտի,
Էրզրումի ճամփեն փուշ ու տատասկ է,
Յարս բաղի միջին ցորենի հասկ է:

Կրկն.
Ես ծարավ եմ, դու պաղ ջուր ես...

Комментарии

Информация по комментариям в разработке