Իրանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Описание к видео Իրանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ուրբաթ իրանցիները վերստին ընտրատեղամասերում էին՝ քվեարկելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ուր մրցում էին միջուկային հարցով երկրի նախկին բանակցողը և բարեփոխիչի համբավ ունեցող օրենսդիրը։

Երկուսն էլ, բնականաբար, փորձում էին իրենց կողմը գրավել իսլամական հանրապետության քաղաքացիներին, որոնց համար նախորդ տարիները դյուրին չէին՝ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների և ժամանակ առ ժամանակ երկիրը ցնցող բազմահազար ժողովրդական հուզումների պատճառով։

Արտաքին քաղաքական կոշտ գծի կողմնակից Սաիդ Ջալիլին և սրտի վիրաբույժ ու խորհրդարանի երկարամյա պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը շարունակում էին պայքարը երկրորդ փուլում, քանզի հունիսի 28-ին կայացած առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց 50%-ից ավելին․ Փեզեշքիանը ստացավ 42,5%, Ջալիլին՝ 38,6%:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn

Iran yntrutyunner

Комментарии

Информация по комментариям в разработке