Erna Yuzbashyan - Yar aranc qez 🎵 Էռնա Յուզբաշյան - Յար առանց քեզ

Описание к видео Erna Yuzbashyan - Yar aranc qez 🎵 Էռնա Յուզբաշյան - Յար առանց քեզ

Հեղինակ` Գուսան Աշոտ
Lyrics & music: Gusan Ashot

✧ ✧ ✧ ✧ ✧ ✧ ✧ ✧ ✧

Հազար տարվա կյանք թե ինձ տան`
Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք,
Հազար ու մի փառք թե ինձ տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Դու իմ արև անուշ գարնան,
Շաղ ու անձրև ջահելության.
Հազար աստղեր թե որ ինձ տան
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Հազար կանաչ արտեր ինձ տան,
Հազար անուշ վարդեր ինձ տան.
Հազար անգին զարդեր ինձ տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Հազար կարոտ, հազար մուրազ
Ունեմ սրտիս, ո՜վ իմ երազ.
Հազար դրախտ Աշոտիս տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Комментарии

Информация по комментариям в разработке