Նոր հոգևոր երգ 2024 Կուզեմ մաքուր ապրեմ Անի Շահբազյան

Описание к видео Նոր հոգևոր երգ 2024 Կուզեմ մաքուր ապրեմ Անի Շահբազյան

Խոսք երաժշտություն` կատարում Անի Շահբազյան
Arrangement Recording, by Hayk Ghevondyan XP. HGH Records
Mix & Mastering bu Hayk Ghevondyan XP. HGH Records
Տեսահոլովակի ձևավորում `Ռոման Աստոյան


1Կուզեմ մաքուր ապրեմ իմ Տեր`
Ինձնով հիանաս։
Կուզեմ մեղք չգործեմ իմ Տեր,
Որ չվշտանաս,
Բայց ոնց էլ փորձեմ ապրել
Մեղքի աշխարհում
Մեկ է ընկնում եմ,
Սայթակում եմ ու տկարանում։} 2

Կրկ.
Ներիր ինձ Հայր իմ ողորմած,
Քո զավակն եմ ես տկարացած,
Քո Որդու արյամբ եմ գնված
Ու սրբված։} 2

2Հիսուս Աստծո Որդի, Աստված
Դու եկար աշխարհ,
Իմ և Հայր Աստծո միջև
Սուրբ միջնորդ դարձար։
Թեև ընկնեմ ես` վեր կկենամ
Տերն ինձ ուժ կլինի
Ու թե սայթակեմ` Տերը ինձ
Վեր կբարձրացնի։} 2

3Այսքան մեծ սեր ու ողորմություն
Չես գտնի աշխարհում,
Ցնծում է սիրտս Տե՛ր Հիսուս
Եվ ուրախանում։
Ինձ հետ է աշխարհի տերը`
Փրկիչ Հիսուսը,
Նա մեր Աստվածն է,
Մեր Թագավորը, աշխարհի Լույսը։} 2

Կրկ
Ողջ փառքը Քեզ Հայր ողորմած,
Քո զավակն եմ ես զորացած,
Քո Որդու արյամբ եմ գնված
Ու սրբված։} 2
Հիսուսի արյամբ եմ գնված
Ու սրբված

Комментарии

Информация по комментариям в разработке