"DREAMING" («Մի տուն թող մնա արթուն») by PROJECT LA

Описание к видео "DREAMING" («Մի տուն թող մնա արթուն») by PROJECT LA

Poem by Avet Barseghyan
Music by Levon Arevshatyan
Feat. Gor Sujyan
Arrangement by Vahram Yanikyan & Edgar Hayrapetyan
Executive Producer: Suren Sahakyan


«Մի տուն թող մնա արթուն
Այս բազմահարկ խավարում:
Մի տուն թող մնա սիրով
Այս անսիրուն աշխարհում:

Մի տող թող լինի սրտանց
Հին ու անսիրտ շարանում,
Մի դող լուռ հանի մարդկանց
Ու նվիրի խոնարհում:

Մի լույսն էլ քո բավ է՝
Լիովին զգամ արև:
Քո հույսը իմ նավն է, որ ես ծովին տամ բարև:
Մի խոսքդ հերիք է, որ ես նորից հավաքվեմ,
Օդի պես կարիք ես,
Դու չլինես՝ կքանդվեմ:

Մի կայծ թող դառնա կրակ
Սին մոխրագույն երկնքում,
Մի խայծ թող մնա անհագ
Այս մշտանույն պատրանքում:

Մի սև ե՛կ թողնենք գոնե,
Որ հավատանք ճերմակին:
Մի թև երկուսիս ձոնենք
Սեր թռիչքում ջերմագին:»

PROJECT LA

FACEBOOK:
  / projectlaoff.  .

INSTAGRAM:
  / projectlaoffici.  .

APPLE MUSIC:
  / artist  .

SPOTIFY:
https://open.spotify.com/artist/3WJI2...

YANDEX MUSIC:
https://music.yandex.com/artist/38707...

Комментарии

Информация по комментариям в разработке