Քո այսօրը չի կարող կանգնեցնել քո ապագան՝ դու՛րս արի.... 15.05.2022

Описание к видео Քո այսօրը չի կարող կանգնեցնել քո ապագան՝ դու՛րս արի.... 15.05.2022

Քարոզի ընթացքում Աստվածաշնչից կատարված մեջբերումները`

Եւ Փղշտացիները նորան բռնեցին եւ նորա աչքերը հանեցին, եւ նորան տարին ցած՝ Գազա, եւ ոտնակապերով կապեցին, եւ բանտումը աղում էր։
Դատավորաց 16. 21

Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։
Մաթևոս 14. 10

Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։ Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։
Գործք Առաքելոց 12. 4-5

Աշխարքս անապա՞տ էր դարձնում, եւ նորա քաղաքները աւերա՞կ էր անում. Եւ նորա գերիներին չէ՞ր արձակում տուն գնալու։
Եսայիա 14. 17

Եւ Յովսէփի տէրը առաւ նորան եւ բանտը դրաւ՝ այն տեղը ուր որ թագաւորի բանտարկեալները կապուած էին. Եւ նա այնտեղ բանտումն էր։ Բայց Եհովան Յովսէփի հետ էր, եւ ողորմութիւն ցոյց տուաւ նորան, եւ բանտապետի առաջին շնորհք գտնել տուաւ նորան։ Եւ բանտապետը Յովսէփի ձեռքը յանձնեց բանտումը եղած բոլոր բանտարկեալներին. Եւ ամեն ինչ որ այնտեղ անում էին, անողը նա էր։
Ծննդոց 39. 20-22

Տէրն այսպէս է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները։ Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են՝ թէ՝ Փայլեցէք…
Եսայիա 49. 8-9

Комментарии

Информация по комментариям в разработке