12 08 24 Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:

Описание к видео 12 08 24 Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ:

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպված միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահից, որտեղ օրվա առթիվ ներկայացվեցին ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանի սաների ցուցահանդես-ցուցադրությունները:
Մեկը մյուսից ինքնատիպ և հետաքրքիր աշխատանքները երիտասարդների մտքի, զգացածի և մատների համադրությունն էին:
Վ Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում էլ կազմակերպվել էր հանդիպում սևանցի երիտասարդ ստեղծագործողների հետ: Օրվա այդ պահը գրքինն ու ընթերցողինն էր, իսկ երիտասարդն ստեղծագործողներն էլ ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք դեռևս ունենալու են շարունակություն:
Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում աչքի ընկած երիտասարդների մեծարման ցերեկույթ, որն ուղեկցվեց համերգային ծրագրով և շնորհակալագրերի հանձնմամբ:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի շնորհակալագրերին արժանացան «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն, «ԳԱՄՄԱ» բենդը, ՀՀ թաեքվանդոյի առաջնության յոթակի չեմպիոն, Եվրոպայի համալսարանական ուսանողական «G 1» խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը, ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Հովհաննես Հովհաննիսյանը, ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ալինա Սուքիասյանը, Քիքբոքսինգի «K» միջազգային «WAK-1F» մրցաշարի ոսկե մեդալակիրներ Ռազմիկ Շուշանյանը, Հովսեփ Ղարիբյանը, Լևոն Խաչատրյանը, նույն մրցաշարի արծաթե մեդալակիր Ալբերտ Գրիգորյանը, ՀՀ կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնության ոսկե մեդալակիր Կարինե Դալլաքյանը, ՀՀ հեծանվասպորտի առաջնության խճուղային մրցավազքի մրցանակակիր Գրետա Միրաքյանը, «Սևան» Ժողովրդական, «Համաս Դանս Շոու», «Ախթամար» պարային համույթները, Սևան համայնքում տիկնիկային թատրոնի հիմնադրման հեղինակ Հերմինե Անդրիկյանը:
Մեծարման և խրախուսման ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին անհատներն ու համույթները, կազմակերպություններն ու կառույցները, որոնք տարվա ընթացքում իրենց գործունեությամբ առաջ են մղել ոչ միայն իրենց ոլորտը, այլ նաև Սևան համայնքը դարձրել են ներկայանալի և օրինակելի:
Հնչած շնորհավորանք-բարեմաղթանքներն էլ ամբողջացրին օրվա խորհուրդը:
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառման հաջորդ հասցեն Ն. Դագարյանի անվան մարզադպրոցն էր, որտեղ տեղի ունեցավ վոլեյբոլի համայնքային բաց առաջնություն, որի մասնակցեցին ձևավորված թիմեր՝ 6 հիմնական և 3 պահեստային մասնակիցներով: Մանսակիցներն էին կազմակերպությունների, հիմնարկների աշխատակիցներ, բակային, երիտասարդական և բնակավայրերի թիմեր:
Թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր դարձավ Լճաշեն բնակավայրի վոլեյբոլի թիմը, երկրորդը՝ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի թիմն էր:
Լավագույն եռյակը եզրափակեց Դդմաշեն բնակավայրի վոլեյբոլի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերն արժանացան հավաստագրերի և գավաթի:
1999թ.-ին Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց Երիտասարդության միջազգային օր՝ երիտասարդության զորեղացման և նրանց յուրահատուկ մարտահրավերներին դիմակայելու համար:
Պորտուգալիան առաջին երկիրն էր, որ պատիվ ունեցավ հյուրընկալելու Երիտասարդության միջազգային օրը 2000թ․ օգոստոսի 12-ին:
Ամեն տարի Երիտասարդության միջազգային օրն ունի հատուկ թեմա։ Այս տարվա խորագիրն է «Փոքր քայլերից դեպի առաջընթաց․Երիտասարդները ստեղծում են թվային ուղիներ հանուն կայուն զարգացման»:
Սա ավելին է, քան պարզապես մեկ օր. սա հզոր հարթակ է, որը պաշտպանում է երիտասարդության իրավունքները, որակյալ կրթությունը և հմտությունների զարգացման հավասար հնարավորությունները: Երիտասարդների գլխավորությամբ միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում:

Комментарии

Информация по комментариям в разработке