Artashes Avetyan - Banvor tgha (Armenian song)

Описание к видео Artashes Avetyan - Banvor tgha (Armenian song)

«Բանվոր տղա»: Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի, երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի: Երգում է Արտաշես Ավետյանը:
Երգի խոսքերը՝

Բանվոր տղա եմ, կյանքին սիրահար,
Գարնան գետի պես հույզերով վարար,
Հալալ քրտինքս՝ ծով դարձած դեմքիս,
Եվ սիրո երգը՝ կրակ շուրթերիս:

կրկներգ.
Սիրուն աղջիկ Հայաստանի,
Դու սրտիս հետ խաղ մի անի,
Ես կտանեմ նազերդ բոլոր,
Միայն մի՛ թող ինձ մենակ, մոլոր:

Իմ ձեռքի տակ պողպատն է հալվում,
Վառ հայացքիս դեմ բոցն է խոնարհվում,
Բայց ինձ այրում է մի սևուկ աղջիկ,
Որ շատ նման է սարի կակաչի:

կրկներգ.
Սիրուն աղջիկ Հայաստանի...

Լուսնյակ գիշերն է ինձ ընկեր դարձել,
Հուր ծաղիկներն են աչքերը թացել,
Ծագող արևն է ինձ ժպտում հույսով,
Որ իմ օջախը կգաս դու շուտով:

կրկներգ.
Սիրուն աղջիկ Հայաստանի...

Комментарии

Информация по комментариям в разработке