Side Project - Տխուր օձը

Описание к видео Side Project - Տխուր օձը

Տխուր օձը

Օձը նստած բնում իր թաց լաց էր լինում դառնացած,
Ուզում էր դահուկ քշել, սարից իջնել սրընթաց,
Ինչ անում էր չէր ստացվում, դժբախտ արարած,
Ախ, ափսոս ոտքեր չուներ տխուր օձը, ի՞նչ արած:
Լաց էր լինում, օձը տխուր, մենակ նստած բնում իր թաց,
Ուզում էր յարին գրկել, յարին գրկել խենթացած,
Օրօրում ու գալարում էր իր մարմինը աջ ու ձախ,
Ախ, ափսոս ձեռքեր չուներ տխուր օձը, ի՞նչ արած:

Комментарии

Информация по комментариям в разработке