Նոր Հոգևոր Երգ 2024 Պատվիր քո հորդ ու մորդ Արմեն Աթանեսյան

Описание к видео Նոր Հոգևոր Երգ 2024 Պատվիր քո հորդ ու մորդ Արմեն Աթանեսյան

խոսք երաժշտություն Տաթևիկ Ներսիսյան
Գործիքավորում կատարում Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան

Երբ ծնողներդ դեռ կողքիդ են
Նրանցով ես դու շունչ առնում
Քանի ապրում են նրանք մեզ հետ
Մեր կյանքը գունավոր է դառնում
Աստծուց անչափ շնորհակալ եմ ես
Որ Մովսեսին պատվիրան տվեց
Այդ պատվիրանը իր Սուրբ մատով գրեց
Որ ծնողներիդ սիրես ու պատվես

կրկն-
Պատվիր քո հորն ու մորը
հաստատուն մնա
Որպեսզի բարիք գտնես երկրի վրա
Իմաստուն որդին կուրախացնե իր հորը
Հիմար որդին իր մոր տրտմությունն է

2
Նա ով իր ծնողին կկողոպտե
Կարծելով թե հանցագործ չէ
Ապականարար մարդու ընկերն է
Եվ նա Աստծուց անարգված է
Նա ով կանիծի իր հորն ու մորը
Աստված կհատուցի դատաստանի օրը
Անշահախնդիր ծնողներիդ սիրիր
Եվ նրանցից բան ետ մի պահանջիր


3
Անիրավ որդի հիշիր Հիսուսին
Իր հոր կամքով նա բարձրացավ խաչին
Մի փոքրիկ մասնիկ էլ դու ունեցիր
Անառակ որդուն օրինակ մի եղիր
Մի կտոր հացդ նրա հետ կիսիր
Ծնողիդ սերը դու մի ուրացիր
Հանկարծ ուշ լինի նրանց շիրիմին
Արցունք թափելըդ իզուր կլինի

Комментарии

Информация по комментариям в разработке