Ինչպես Մտածել, Որպեսզի Չդատենք Մարդկանց

Описание к видео Ինչպես Մտածել, Որպեսզի Չդատենք Մարդկանց

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ: Ձեր կյանքը լրացել է այս աշխարհի վրա, դուք անցել էք հաջորդ կյանքին ու կանգնել Աստուծո դատաստանի առաջ: Ձեր մեղքերը շատ են, դուք շատ էք վնասել ձեր հոգին ու ձեր հարաբերությունը Քրիստոսի հետ: Դուք այդ մասին գիտեք: Երբեմն ի միջայլոց, երբեմն էլ նպատակային փորձել էք ապրել ըստ Աստուծո Պատվիրանների, ու կամ ստացվել է կամ ոչ: Բայց մի բանից լավ բռնել էք այս կյանքում՝ նպատակային կերպով չէք ուզել որևէ մեկին դատել: Մի պահ է եկել ձեր կյանքում, որ դրանից հետո այլևս ոչ մեկին չէք դատել, ոչ խոսքով, ոչ էլ մտքով:

Ու հիմա դուք կանգնած էք Քրիստոսի առաջ՝ գիտակցելով որ ձեր մեղքերին չափ ու սահման չկա: Ու մեկ էլ Քրիստոսը ձեր հետ խոսում է ու ասում: «Գիտես սիրելիս, քո մեղքերը շատ են: Բայց դու մի բան լավ արեցիր այս կյանքում: Դու սովորեցիր քո պես մեղավոր մարդկանց չդտաել: Հիմա ես իմ խոսքն եմ պահում ու կատարում: Դու չդատեցիր, ես էլ քեզ չեմ դատում: Ասեցի չէ՞. «մի դատեք ու չեք դատվի» (Ղուկաս 6:37): Ասեցի չէ՞ «Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն» (Մտ 24:35): Ահա սիրելիս. Դու չդաատեցիր, ես էլ քեզ չեմ դատում: Դու ներեցիր, ես էլ քեզ եմ ներում: Ես իմ Խոսքի Տերն եմ: Հիմա ներս արի դրախտ ու հավիտյան ապրի Աստուծո թագավորության մեջ:»

Բաժանորդագրվել https://www.youtube.com/user/erkuakan...

Комментарии

Информация по комментариям в разработке